HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ականատես»-ը 75 ընտրատեղամասում 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում է արձանագրել

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է, որ ժամը 13։00-ի դրությամբ՝ 43 շրջիկ խմբերը դիտարկում են իրականացրել 233 ընտրատեղամասում։

Դիտորդների հաղորդումների նախնական ամփոփմամբ՝ 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում։

Արձանագրված հիմնական խնդիրներն են՝

  • Ընտրատեղամասերի մատչելիություն․ 51 տեղամասում արձանագրվել են մատչելիության խոչընդոտներ։ Դրանցից 48-ում առկա են ֆիզիկական կամ հենաշարժողական, իսկ 14-ում՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար դժվարամատչելի պայմաններ։
  • Քվեարկության գաղտնիություն․ 8 տեղամասից ստացվել են քվեարկության գաղտնիության ապահովման խնդիրների կամ հնարավոր խախտումների վերաբերյալ հաղորդումներ։ Դրանցից 6-ում արձանագրվել են քվեարկության գաղտնիությունը վտանգող կահավորման խնդիրներ։
  • Ընտանեկան քվեարկություն․ 4 տեղամասում՝ Բյուրավանում (12/27), Կաթնաղբյուրում (25/13), Կապսում (32/21) և Խնածախում (34/29), արձանագրվել են ընտանեկան քվեարկության դեպքերի վերաբերյալ հաղորդումներ։ Ազատեկի 36/34 տեղամասում նշվել է նաև ընտրողին օգնելու սահմանված կարգի ենթադրյալ խախտում։
  • Կուտակումներ և հնարավոր վերահսկողություն․ 13 տեղամասի հարակից տարածքներում նկատվել են մարդկանց կամ մեքենաների կուտակումներ։ Երազգավորսի 32/20 և Հրազդանի 26/27 տեղամասում արձանագրվել են նաև ընտրողների նկատմամբ ենթադրյալ հնարավոր վերահսկողություն։
  • Այլ խնդիրներ․ 3 տեղամասում արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն, ևս 3-ում՝ քարոզչական նյութերի առկայություն։ Արձանագրվել են նաև ընտրական ցուցակների փակցման և քվեարկության կազմակերպման հետ կապված ընթացակարգային խնդիրներ։

«Դիտարկումների նախնական արդյունքներով առավել տարածված են ընտրատեղամասերի մատչելիության խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև քվեարկության գաղտնիության և ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության վերաբերյալ հաղորդումները։

«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է քվեարկության ընթացքի դիտարկումը, ստացված տեղեկությունների ստուգումը և արձանագրված դեպքերի փաստագրումը։ Ներկայացված տվյալները նախնական են և կարող են ճշգրտվել հետագա ստուգումների արդյունքում»,- նշվում է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter