Որպես հանձնաժողովի անդամ կարո՞ղ եք նշել մի քանի բնապահպանական խնդիրներ, որոնք Ձեզ մտահոգում են:
Այսօր խորհրդարանն ընդունեց «ՀՀ նվազագույն ամսեկան աշխատավարձի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշենք, որ նախագծով նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից բարձրանալու է 2500 դրամով` 32.500 դրամից դառնալով 35.000 դրամ:
Կրթությամբ բանասեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը սկսեց վերլուծել «ցտեսություն» բառը, ասելով, որ ընդդիմադիրի կողմից այդ բառն ասելը արդեն լավ է, քանի որ այն «կարոտ, սպասում առաջացնող բառ է»:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը Ազգային ժողովին ներկայացրեց կառավարության օրինագիծը, որով նվազագույն աշխատավարձը, ներկայիս 32.500 դրամի փոխարեն, հունվարի 1-ից լինելու է 35.000 դրամ՝ բարձրանալով ընդամենը 2500 դրամով:
Նախարարը նաև խոստովանեց, որ իր հեռախոսը «պայթում է» բարձրաստիճան ծնողների հեռախոսազանգերից, ովքեր փորձում են նախարարին բարեխոսել, որ իրենց 12-րդ դասարանցի երեխաները դպրոց չգնան:
Ազգային ժողովը քննարկում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը:
Քիչ առաջ 75 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ 131 պատգամավորներից 84- ը գաղտնի փակ քվեարկույամբ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեցին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Անվավեր...
Երեկ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում տոն էր. 3 տարվա շինարարությունից հետո բացվեց Սուրբ Աննա եկեղեցին: Գյուղը սրբավայրեր շատ ունի, սակայն գործող եկեղեցի չուներ: Եկեղեցին կառուցվել է բարերար Վահան Ավագյանի կողմից: Նա Աղավնատուն գյուղի բնակիչ...
Գյումրու քաղաքապետ ընտրվելու հիմքով Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են, եւ քանի որ նա գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն էր, թափուր է մնացել նաեւ այդ պաշտոնը:
Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեցին քառօրյա նիստերի աշխատանքները: Գրանցվել է 111 պատգամավոր: Նիստը սկսելուց րոպեներ անց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ այսօր «Ժառանգություն» խմբակցությունը նիստ է գումարել...
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այլ նախարարների համեմատ աչքի չի ընկել իր ունեցվածքով, սակայն վերջին տարում նախարարի ֆինանսական միջոցները զգալի ավելացել են:
Նախորդ տարիներին ՀՀ մարզպետները չափազանց զուսպ էին հայտարարագրում իրենց ունեցվածքը, ասենք՝ որոշները սահմանափակվում էին միայն աշխատավարձի գումարը նշելով, սակայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո վիճակը շատ թե քիչ փոխվեց:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը Էմիլ Բաբայանն է: Մինչ այս պաշտոնը, նա արդարադատության փոխնախարար է եղել: Էմիլ Բաբայանը իր 2011 թ.-ի հայտարարագրում որպես եկամուտ նշել է միայն մեկ տարվա երեք տարբեր աշխատավարձեր` 2 մլն...
Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի թիվ 14 փողոցի բնակիչ Մինարիկ Դավեյանը այդ հասցեում բնակություն է հաստատել դեռեւս 1997թ-ից: Նա իր միջոցներով 300 մետր հեռավորությունից 2.5-3 մ բարձրության երկաթյա սյուներով անցկացրել է էլեկտրական հաղորդալարեր:
Դատական կարգադրիչները նիստը սկսվելուց րոոպեներ առաջ տեղեկացրին, որ այն հետաձգվում է անորոշ ժամանակով, քանի որ մեղադրողի մոր առողջությունը վատացել է, եւ նա չի կարող ներկա լինել նիստին:
Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ օգոստոսի 11-ին Nouvelles d՝Armenie ամսագրին տված հայտնի հարցազրույցից հետո մի քանի հոգի հայցով դիմել է դատարան:
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը նոր կոալիցիոն կառավարությունում միակ «իշխանական» նախարարն էր, ում հեռացրին աշխատանքից: Նա այդ պաշտոնում էր նշանակվել ՕԵԿ-ական քվոտայով:
Գայլերն էլ զգալով, որ գյուղը մոռացված է, հաճախ են հարձակումներ գործում: Տնօրենը պատմեց, որ անցյալ տարի գայլերը դաշտում հարձակվել եւ 120 գլուխ ոչխար են կերել ու սատկացրել, իսկ կառավարությունը ոչ մի փոխհատուցում չի տվել: Գյուղացիներին պատճառած վնասը...
Քիչ առաջ Ազգային ժողովը 70 կողմ ձայներով ընդունեց պետական բյուջեի 2011թվականի հաշվետվությունը: Դեմ են քվեարկել ընդդիմադիր պատգամավորները:
Պետական բյուջեի 2011 թվականի կատարողականի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից իր ելույթը սկսեց անեկդոտով: Ըստ նրա՝ Հանրապետության հրապարակում կանգնած մի մարդ տարօրինակ շարժումներ է անում, նրան է մոտենում...
ՀՀ կենտրոնական բանկի 2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բավականին կոպիտ ելույթ ունեցավ: Նա «կատարյալ աղբ» որակեց այդ հաշվետվությունը...
Քիչ առաջ Ազգային ժողովը սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նախորդ երկու օրերի համեմատ, երբ քննարկվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, այսօր քիչ թվով պատգամավորներ էին եկել: Գրանցվել է ընդամենը 70 պատգամավոր:...
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ամբիոնից հնչեցրեց Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քվեարկության արդյունքները:
Րոպեներ առաջ ավարտվեց «փողերի լվացման» գործով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագրի վերաբերյալ պատգամավորների քվեարկությունը:
Քիչ առաջ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւս մեկ անգամ հնչեցրեց ԱԺ ԲՀԿ- ական պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը:
Քիչ առաջ Գուրգեն Արսենյանի ելույթից հետո, որն ավելի շատ բարոյախրատական ճառ էր, ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը ցուցադրաբար լքեցին խորհրդարանի դահլիճը:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Աժ ամբիոնից նշեց, թե ինքն այս պահին մենակ է մնացել Ազգային ժողովում, քանի որ այս պահին 4 խմբակցություն՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից...
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ ամբիոնից հնչեցնում է իր ամփոփիչ ելույթը: Ըստ նրա՝ Վարդան Օսկանյանի երեկվա ելույթը շատ հուզիչ էր, ինչը որոշ պատգամավորներին ստիպել է հուզվել, սակայն պատգամավորի ելույթը հեռու էր իրավական հարթությունից:
Քիչ առաջ Ազգային ժողովը սկսեց իր աշխատանքները: Պատգամավորները ամբիոնից հանդես են գալիս հայտարարությամբ՝ Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրի վերաբերյալ:
Վարդան Օսկանյանը փաստերով ներկայացրեց, որ ինքը որեւէ յուրացում չի կատարել եւ ինքը «Սիվիլիթասին» ոչ տալիք ունի, ոչ առնելիք: Ըստ պատգամավորի` «Սիվիլիթասի» խորհրդի անդամների հետ խորհրդակցելուց հետո, հակառակ գումարներ փոխանցած Հանթսման ընտանիքի...
Նա ասաց, որ ոչինչ չի կարող փոխվել, եւ Վարդան Օսկանյանը մեղադրյալի կարգավիճակով կարող է օգտվել իր դատավարական իրավունքներից եւ ցուցմունք չտալ:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե ինչ յուրացման մասին է խոսքը, երբ Վարդան Օսկանյանի կողմից պատգամավորներին փոխանցված նյութերից երեւում է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները տեղյակ...
Այս պահին գլխավոր դատախազին հարցեր ուղղելու համար հերթագրվել է 14 պատգամավոր: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դատախազության միջնորդագրից չի երեւում, որ Վարդան Օսկանյանը յուրացրել է ուրիշի գումարը: Ավելին` Նիկոլ Փաշինյանը...
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց եւ հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը ոչ մի քվեարկության չի մասնակցելու, ինչին հաջորդեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի արձագանքը. «Շատ բարի»:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ խմբակցությանը թույլ չի տվել նիստի ընթացքում պատգամավորներին բաժանել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից չզրկելու վերաբերյալ իրավական հիմնավորումները: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԲՀԿ...
Ուսումնասիրելով ՕԵԿ-ական պատգամավորի գույքի եւ եկամուտների հայտարարագրերը՝ պարզվեց, որ Հեղինե Բիշարյանը 2009 եւ 2010 թվականներին ունեցել է ընդամենը 3 մլն 609 հազ. 40 դրամի եկամուտ, որը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է: Պարզվում է, պատգամավորն այնքան էլ անկեղծ...
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այն, ինչ պատգամավորները գլխավոր դատախազի միջնորդության հետ կապված այսօր գրավոր ստացել են, անհիմն է, եւ ԲՀԿ-ն որոշել է ԱԺ բոլոր պատգամավորներին բաժանել «ճշմարտությունն...
ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը առաջին անգամ է ընտրվել ԱԺ պատգամավոր: Նա բավականին լուրջ կարողությունների տեր է եւ ամենեւին էլ ԱԺ-ից ստացած 300 հազար դրամ աշխատավաձի հույսին չէ:
Ռայա Պռազյանն արդեն 2 ամիս է՝ կուշտ փորով անկողին չի մտնում, քանի որ հարկային մարմինները նրա 31 հազար դրամ թոշակից 10 հազար դրամը պահում են՝ որպես վարչական տուգանք: 78-ամյա Ռայա տատն ապրում է Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղում:
Երեկ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայք, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում համայնքապետի եւ ավագանու ընտրություններ էին: Աշտարակում 4745 քվեով քաղաքապետ է ընտրվել անկուսակցական Արմեն Անտոնյանը: Նրա մրցակիցներ ՀՀԿ-ական Ռուշան Մկրտչյանը եւ անկուսակցական...
Ազգային ժողովի քաօրյաների ավարտից հետո խորհրդարանում միայն լսվում է որոշ պատգամավորների օգնականների ծիծաղի բարձր ձայները, որոնք հավաքվում են սուրճի սեղանի շուրջ եւ սկսում իրենց «կանացի խոսակցությունները»: Շատ քիչ պատգամավորներ կան, որոնք իրենց...
Արա Բաբլոյանը արդեն 5 տարի Ազգային ժողովի պատգամավոր է: Ի տարբերություն այլ պատգամավորների՝ նա խորհրդարանում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում` հաճախում է նիստերին, հանդես է գալիս օրենսդրական առաջարկություններով եւ այլն: Դրա հետ մեկտեղ...
Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը բիզնես ունի եւ հավելյալ եկամտի աղբյուր: Շատերը պատգամավորի մանդատն օգտագործում են որպես «տանիք»` իրենց բիզնեսը զարգացնելու համար եւ նրանց ամենեւին էլ պետք չէ խորհրդարանի «ձանձրալի» աշխատանքն ու...
Այն բանից հետո, երբ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը սեպտեմբերի 9-ին ընտրվեց Գյումրու քաղաքապետ, լուրեր տարածվեցին, որ նրա որդին` Միսակ Բալասանյանը, նույն` թիվ 35 ընտրատարածքում առաջադրելու է իր թեկնածությունը եւ Ազգային ժողովում զբաղեցնելու...
«Մենք պնդում ենք, որ Հայաստանում պետք է ներդնել կամավոր կուտակային համակարգ, ինչը չի բերի ֆինանսական շուկաների ռիսկի: Մինչդեռ ակնհայտ է, որ ռիսկն առկա է պարտադիր կուտակային համակարգին անցում կատարելու պարագայում»,-ավելացրեց Ա. Մինասյանը:
Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքի եւ հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթը:
«Հարկայինն ամեն տարի, ամեն օր էլ ստուգումներ անում ա, իրանց հարցրեք, թե ինչի են անում: Ես հարցնեմ, թե ինչի ա ստուգումներ անու՞մ: Մեռնեմ ջանիդ, հարկայինը տարին 12 ամիս ստուգումներ ա անում, ըստ օրենքի: Սիթիի հետ պռոբլեմ չկա»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե հաշվետու ժամանակաշրջանում ինչպես է ընթանում նրա տան շինարարական աշխատանքները, որը կառուցվում է Նոր Նորքում:
Ինչպես տեղեկացրել ենք, խորհրդարանում հաշվետվությամբ հանդես է գալիս ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Պատգամավորները բավականին սուր հարցերով են դիմում նրան: