HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Բալասանյանին կփոխարինի Մարտուն Գրիգորյանը

Գյումրու քաղաքապետ ընտրվելու հիմքով Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են, եւ քանի որ նա գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն էր, թափուր է մնացել նաեւ այդ պաշտոնը:

Նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերապահված է ԲՀԿ-ին: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում են Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը:

Թեկնածուն իր ելույթում նշեց, որ հանձնաժողովը աշխատելու է բաց` ոլորտի մասնագետների եւ ՀԿ-ների հետ համատեղ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Թեղուտի հանքի վերաբերյալ, ապա ակնկալելով ստանալ «այո» կամ «ոչ» պատասխանը` փորձեց պատգամավորի վերաբերմունքը ճշտել այդ հանքի հետ կապված ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ:

Մարտուն Գրիգորյանը խուսափողական պատասխան տվեց: Քիչ անց պատգամավորները կընտրեն հանձնաժողովի նախագահին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter