Հեղինակը նշում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակի հիմնական շահառուներից մեկը Թուրքիան է, որը լուրջ ռազմական օգնություն է ցուցաբերել Բաքվին։
Deutsche Welle-ն, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ գործողությունն ուղղված է եղել Քրդական աշխատավորական կուսակցության և նրա ռազմական թևի՝ YPG-ի դեմ։
Վերջին մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում գրանցվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում՝ Ադրբեջանի զինծառայողների կողմից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։
Ռուսաստանն ու Իրանը գաղտնի գործարք են կնքել, համաձայն որի ՌԴ տարածքում պետք է սկսվի անօդաչու թռչող սարքավորումների արտադրություն։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով արևմտյան հատուկ ծառայությունների իր աղբյուրներին։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ Կովկասում առկա իրավիճակը քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ղազախստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները։ Տեղի ժամանակով 07:00-ին (Երևանի ժամանակով՝ 05:00-ին) երկրի շրջանների մեծ մասում բացվել են ընտրատեղամասերը, որոնց թիվն ընդհանուր առմամբ հանրապետությունում գերազանցում է 10 000-ը։
Twitter ընկերության նոր սեփականատեր Իլոն Մասկը չեղարկել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան արգելափակման որոշումը և վերականգնել նրա օգտահաշվին հասանելիությունը։
Պայթյունը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 13:00-ին, որի հետևանքով փլուզվել է անկյունային շքամուտքի առաջինից հինգերորդ հարկերը։ Ընդհանուր առմամբ այդ շքամուտքում բնակվում էր 33 մարդ։ Հարևան շքամուտքերի բնակարաններում վնասվել են դռները։
Բերդիմուհամեդովը նշել է, որ Թուրքմենստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափով եռակողմ գործընկերությունը ունի մեծ նշանակություն, և Աշխաբադը պատրաստ է ընդունել կողմերի հանդիպումը, որը պլանավորված է դեկտեմբերի սկզբին։
Իսրայելի իշխանությունները ողջունում են Ադրբեջանի որոշումը հրեական պետությունում դեսպանության բացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։ Այս հանդիպման մասին ևս նախապես ոչինչ չէր հայտարարվել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին Թունիսում Ֆրանկոֆոնիայի XVIII գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին հայտնում է RFI-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրներին։
Այդ մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 17-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նեչաևը։
Ադրբեջանը չի համաձայնվի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրում այնպիսի հարցերի ներառմանը, որոնք «վերաբերում են Լեռնային Ղարաբաղում հայկական փոքրամասնությանը»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել է «Новая газета»-ի կայքին և նույն լրատվամիջոցի «Свободное пространство» նախագծին հասանելիությունը։ Այսդ մասին հայտնում է «Новая газета. Европа»-ն՝ հղում անելով ռուսական գերատեսչությանը։
Այս արդյունքը նշանակում է, որ ԱՄՆ-ում իշխանությունը դարձյալ միաբևեռ չի լինի, քանի որ նախագահական վարչակազմն ու Սենատը գտնվում են Դեմոկրատական կուսակցության վերահսկողության ներքո, իսկ Ներկայացուցիչների պալատը՝ հանրապետականների։
Հայտարարության մեջ ասվում է, որ այս պատերազմը սահմանափակում է համաշխարհային տնտեսական աճը, նպաստում գնաճին, խախտում մատակարարումների շղթան, խորացնում էներգետիկ և պարենային անվտանգության բացակայությունը և բարձրացնում ֆինանսական կայունության ռիսկերը։
BBC-ի փոխանցմամբ՝ Թրամփի օգնականները ընտրություններին մասնակցելու պաշտոնական հայտ են ներկայացրել, այն ժամանակ, երբ նախկին նախագահը դիմում էր իր համախոհներին, որոնք հավաքվել էին Ֆլորիդայում իր կեցավայրի մոտ։
Ստամբուլի Ֆաթիհ շրջանում ավտոմեքենա է պայթել։ Այդ մասին փոխանցում է թուրքական Habertürk պարբերականը։ Պատճառը դեռևս հայտնի չէ։
Երկու հրթիռ ընկել է Լեհաստանի տարածքի վրա, երբ ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության էր ենթարկում Ուկրաինայի տարածքը։ Հրթիռներն ընկել են Լյուբլինի վոևոդության Պշևոդուվ գյուղի տարածքում, որն Ուկրաինայի հետ սահմանից գտնվում է 5 կմ հեռավորությամբ։
Ուկրաինայի մայրաքաղաքն ու մարզերը Ռուսաստանի կողմից ենթարկվել են զանգվածային հրթիռակոծման։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցներն ու ուկրաինացի պաշտոնյաները։
Հարցազրույցում Փենսը նաև հայտնել է, որ մտածում է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։
2022 թվականի նոյեմբերի 15-ին Երկիր մոլորակի բնակչությունը հասել է 8 միլիարդ մարդու։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA)։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով ելույթ է ունեցել G20-ի երկրների առաջնորդների առաջ, որոնք Ինդոնեզիայում մասնակցում են 20-ի խմբի գագաթնաժողովին։ BBC-ի փոխանցմամբ՝ նա կոչ է արել կանգնեցնել պատերազմը։
Բալիում մեկնարկել է 20-ի խմբի (G20) երկրների առաջնորդների գագաթնաժողովը։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ գագաթնաժողովի մեկնարկին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն կոչ է արել գործել միասնաբար և վերականգնել համաշխարհային տնտեսությունը։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է լրտեսական ցանցի բացահայտման մասին, որն Ադրբեջանի տարածքում ստեղծվել է իրանական հատուկ ծառայությունների կողմից։
Սլովենիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը կայացել էր կիրակի օրը՝ նոյեմբերի 13-ին, հաղթել է անկուսակցական թեկնածու, 54-ամյա փաստաբան Նատաշա Պիրց-Մուսարը։ Նա դարձել է Սլովենիայի նախագահի պաշտոնում առաջին կինը։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների ղեկավարները երկկողմ բանակցություններ են վարում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Այդ մասին գրում են Reuters-ը և Коммерсант-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Խերսոն, որը նախորդ շաբաթ դարձյալ անցել էր ուկրաինական զինուժի վերահսկողության ներքո։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցներն ու նախագահ Զելենսկու տելեգրամյան ալիքը։
Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլյալ փողոցում ահաբեկչության իրականացման մեջ կասկածվող կինը ձերբակալվել է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Ստամբուլի կենտրոնում գտնվող զբոսաշրջային Իսթիքլյալ փողոցում նախօրեին՝ նոյեմբերի 13-ին պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Yenisafak-ը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել 81-ը։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր նոյեմբերի 13-ի առավոտյան տեղեկագրում նշել է, որ Բելառուսի Բրեստի մարզում, հատկապես այն շրջաններում, որտեղ, ըստ ուկրաինական կողմի, տեղակայված են ՌԴ ԶՈւ ուժերը, էականորեն ուժեղանում է սոցիալական լարվածությունը։
Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան մտադիր են բոյկոտել ռուսական պատվիրակության ելույթը և հասնել G20-ի գագաթնաժողովում Ռուսաստանի մեկուսացմանը։ Այդ մասին գրում է The Daily Telegraph-ը։
Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են արտաքին գործերի նախկին նախարար, կենտրոնամետ Սլովենիայի դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Անժե Լոգարը և անկուսակցական թեկնածու, ձախ հայացքներ ունեցող փաստաբան Նատաշա Պիրց Մուսարը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որտեղ իր պատրաստակամությունն է հայտնել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման աջակցմանը։
ԱՄՆ դեմոկրատական կուսակցությանը հաջողվել է պահպանել վերահսկողությունը Սենատի նկատմամբ։ Դա հաջողվել է շնորհիվ Նևադա նահանգում դեմոկրատ Քեթրին Քորթես Մաստոյի հաղթանակի։ Ներկայացուցիչների պալատի համար պայքարը դեռևս շարունակվում է։
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն։ Այդ մասին նշվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի հրթիռակոծման ժամանակ հրթիռներից մեկն ընկել է բնակելի շենքերից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է 6 մարդ։ Այդ մասին հայտարարել է Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը։
Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ այդ երկրի պաշտոնատար անձանց կողմից արված հակաիրանական հայտարարությունների համար։ TACC գործակալության փոխանցմամբ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը։
Վերջին ամիսներին Ղրիմ թերակղզու հյուսիսում խրամատներ են սկսել հայտնվել։ Դրանք պարզ են դառնում արբանյակային լուսանկարներից, որոնք հրապարակել է OSINT մասնագետ Բենջամին Փիթեթը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Խերսոնից զորքերի դուրսբերման ռուսական հրամանատարության որոշումը կանխատեսելի էր և համընկել է նրա հետ, որ ԱՄՆ-ում ավարտվել են միջանկյալ ընտրությունները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ինդոնեզիայի Բալի կղզում չի մասնակցի G 20-ի գագաթնաժողովին, որը կկայանա նոյեմբերի 15-16-ը։ Այդ մասին տեղեկատվությունը հաստատել է Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպանությունը։
Եթե Հայաստանը բարելավի հարաբերություններն Ադրբեջանի հետ, ապա Երևանի ու Անկարայի հարաբերությունները ևս դրական ուղղությամբ կզարգանան։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Խերսոնի մարզում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովկինը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին առաջարկել է թողնել Խերսոնի մարզի աջափնյա հատվածը, որտեղ գտնվում է Խերսոն քաղաքը։
Իլոն Մասկի կարողությունն այն պահից, երբ ապրիլին հայտարարեց Twitter սոցիալական ցանցի ձեռքբերման մտադրության մասին, նվազել է 70 միլիարդ դոլարով։ Նման հաշվարկ արել է Reuters գործակալությունը։
Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել Ադրբեջանին և Հայաստանին՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և կայունության ու բարգավաճման ապահովման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Խերսոնի օկուպացիոն ուժերի փոխղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը զոհվել է ավտովթարի ժամանակ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով «ռազմաքաղաքացիական վարչակազմի» մամուլի ծառայությանը։