Աշխարհի ամենախոշոր նավթային կորպորացիաներից մեկը ExxonMobil, որը «Սախալին-1» նավթագազային ծրագրի նախկին օպերատորն էր, հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Շվեդական Expressen պարբերականը հրապարակել է «Հյուսիսային հոսք-1» գազատարի վնասված հատվածի լուսանկարներն ու տեսանյութը։ Բալթիկ ծովում նկարահանումն իրականացվել է ստորջրյա դրոնի օգնությամբ՝ 80 մետր խորության վրա։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Մալթայում Ալֆրեդ և Ջորջ Դեջորջիոները, որոնք խոստովանել էին մալթացի հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության մեջ իրենց մասնակցությունը, դատապարտվել են 40 տարվա ազատազրկման։ Այդ մասին գրում է Times of Malta թերթը։
Նա հավելել է, որ յուրաքանչյուր երկիր ունի իր խնդիրները, հարցերը, ավանդույթներն ու սովորույթները։ «Պետք է գտնել ոսկե միջինը և աշխատել յուրաքանչյուր հանրապետության հետ առանձին»,- նշել է Ռահմոնը։
28 մարդ զոհվել է, ևս 11-ը տուժել Թուրքիայի Բարթըն նահանգի Ամասրա քաղաքի շրջանում գտնվող ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը տեղակայվելու է հայ-ադրբեջանական սահմանին, ժամանել է Հայաստան։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում կայացած հանդիպման ժամանակ չեն քննարկել Հայաստանի հետ եռակողմ գագաթնաժողովի անցկացման հարցը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեքսեյ Օվերչուկը։
Զախարովան ասել է, որ «ի տարբերություն Ֆրանսիայի, որը Բաքվի և Երևանի միջև իրավիճակի սրման ժամանակ սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնականում նպաստում էր հակամարտության կարգավորմանը»։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 12-ին 143 կողմ, 35 ձեռնպահ և 5 դեմ ձայներով ընդունել է «Ուկրաինայի տարածքային ամբողջականություն. Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքների պահպանում» անունը կրող բանաձևին։
Մոսկվան մտադիր է առաջարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների մակարդակով եռակողմ գագաթնաժողովի անցկացում։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։
Հայաստանին ներկայացվել են խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը, որոնք հիմնված են առավել վաղ ներկայացված հինգ սկզբունքների վրա։ Այդ մասին ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ Բիշքեքում լրագրողներին հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններն առաջնահերթ են մնալու Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։ Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի ԱԳ նախկին նախարար Ալի Աքբար Վելայաթին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային դիտորդների տեղակայել ուկրաինա-բելառուսական սահմանին։ Այդ մասին նա հայտարարել է Մեծ յոթնյակի երկրների առաջնորդների հետ առցանց հանդիպման ժամանակ։
Ռուսաստանցի պաշտոնյան նշում է, որ Մոսկվայի կարծիքով Երևանի և Բաքվի միջև տարածաշրջանում ամուր խաղաղության և երկարաժամկետ կայունության ապահովման գրավականը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարության ամբողջական իրականացումն է։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվածություն են ձեռքբերել խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ, մնում է դրանք իրագործել։
Նախօրեին Ուկրաինայի քաղաքների հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, 105 քաղաքացի էլ վիրավորվել է։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու պաշտպանությունը:
ԵԽԽՎ պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ թվարկելով այն վայրագությունները, որոնք այդ երկրի զինված ուժերը սեպտեմբերյան մարտերի ժամանակ իրագործել է հայկական քաղաքացիական բնակչության դեմ։
Իրաքի հյուսիսում տեղակայված թուրքական ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է ռեակտիվ երեք հրթիռ։ Այդ մասին հայտնել է իրաքյան Shafak News կայքը։
Առնվազն 12 մարդ է զոհվել հոկտեմբերի 9-ի գիշերը Զապորոժյե քաղաքի հրթիռակոծման հետևանքով։ Այդ մասին հայտնել է Զապորոժյեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը։ Նրա խոսքով՝ ևս 49 մարդ, այդ թվում 6 երեխա, հոսպիտալացվել է։
Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է այդ երկրի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2022» հրամանատաշտաբային զորավարժությունները։
ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Ղրիմի կամրջի պայթյունի ժամանակ զոհվել է երեք մարդ։ Նախնական տվյալներով՝ խոսքը գնում է ավտոմեքենայում գտնվող անձանց մասին, որը հայտնվել էր պայթած բեռնատարի մոտ։
Ըստ իրանական կողմի՝ 22-ամյա Ամինին մահացել է ոչ թե հարվածներից, այլ ուղեղի քաղցկեղի հեռացման ժամանակ վիրահատական միջամտության հետևանքով, որը նրան արվել էր 8 տարեկան հասակում։
Ռոսստատը որոշել է դադարեցնել հրապարակել COVID-19-ից մահացության ցուցանիշների վերաբերյալ տվյալները։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով գերատեսչության տարածած հաղորդագրությանը։
Ղրիմի կամրջի պայթեցումը Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողությունն է։ Այդ մասին գրում է Украинская правда-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունը հայտնել է, որ «առավոտյան 06:05 սարքավորումները Կերչի նեղուցով երկաթուղային անցման երկաթուղային հատվածի վրա ցույց են տվել կեղծ զբաղվածություն»։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր և ինքը կարծում է, որ այդ հանդիպումը կարևոր նշանակություն կունենա խաղաղության պայմանագրին հասնելու համար։
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը։ Եվրոպական հանձնաժողովի փոխանցմամբ՝ այն ներառում է նավթի գների առաստաղը։
Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Պրահայում կայացած հանդիպումից հետո ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, նա աննպատակահարմար է համարել խաղաղության վերաբերյալ բանակցությունների մանրամասների մեկնաբանումը՝ նշելով, որ Մոսկվան միտված է արդյունքի:
Ինչպես հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գագաթնաժողովը ազդակ կուղարկի Ռուսաստանին նոր աշխարհակարգի մասին, որտեղ չի լինի այդ պետությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Կիևին հետագա օգնությունը։ Այդ մասին նորվեգացի պաշտոնյան հայտարարել է թվիթերյան իր միկրոբլոգում։
Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինին կանչել են այդ երկրի արտաքին գործերի նախարարություն՝ Մարիա Զախարովայի ավելի վաղ արված խոսքերի համար, որը կապված էր Աստանա Ուկրաինայի դեսպան Պետր Վրուբլյովսկու վերադարձի հետ։
Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական տեղեկագրում դրանց հրապարակումից հետո, որը նախատեսվում է, որ տեղի կունենա արդեն հոկտեմբերի 6-ին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն որոշակի լավատեսություն ունի Հայաստանի հետ խաղաղության գործընթացի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հրամանագրով գործողության մեջ է դրել երկրի Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ ի պատասխան Ուկրաինայի տարածքները բռնակցելու Ռուսաստանի փորձին:
Այդ մասին հայտնել է Forbes ամսագիրը՝ հղում անելով ՌԴ նախագահի աշխատակազմի իր զրուցակցին։ Եվս մեկ աղբյուր էլ, որը ծանոթ է Կրեմլի տվյալներին, պարբերականին ասել է, որ զորահավաքից ի վեր Ռուսաստանից հեռացել է գրեթե 1 միլիոն մարդ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին երեքշաբթի օրը գրել է թուրքական Sabah պարբերականը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «հերթական հիմարություն» է անվանել Հայկական ժամանակ օրաթերթի այն պնդումը, որ Ռուսաստանի Դաշնությունը ստիպում է Հայաստանին միանալու Միութենական պետությանը, որի համար Մոսկվան օգտագործում է Բաքվին:
Եվրոպական միությունը մինչև 2022 թվականի տարեվերջ Ուկրաինային կհատկացնի 5 միլիարդ եվրո։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։
Տվյալներն այն մասին, որ Իրանը Ռուսաստանին անօդաչուներ է մատակարարում՝ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է անզեն հայ գերիներին ադրբեջանցի զինվորականների կողմից մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրություններից։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
Ռուսական կողմը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ իրականացնել զինծառայողների գնդակահարության տեսանյութերի համակողմանի վերլուծություն՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով։
Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Սլովակիայի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։