Զապորոժյեի հրթիռակոծման հետևանքով կա առնվազն 12 զոհ
Առնվազն 12 մարդ է զոհվել հոկտեմբերի 9-ի գիշերը Զապորոժյե քաղաքի հրթիռակոծման հետևանքով։ Այդ մասին հայտնել է Զապորոժյեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը։ Նրա խոսքով՝ ևս 49 մարդ, այդ թվում` 6 երեխա, հոսպիտալացվել է։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն ևս հայտնել է, որ հարձակմնա հետևանքով զոհվել է 12 մարդ։ Միևնույն ժամանակ Զապորոժյեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը պնդում է, որ զոհերի թիվը 17 է։
Ստարուխը հայտարարել է, որ ռուսական ավիացիան Զապորոժյեի ուղղությամբ արձակել է 12 հրթիռ։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ հրթիռների թիվը 20-ն է եղել։ Դրանցից 4-ն արձակել են ինքնաթիռները, ևս 16-ը՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։
Մասամբ ավերվել է 9-հարկանի բնակելի շենքը։ Ամբողջությամբ ավերվել է 5 սեփական տուն, վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտները և մոտ 20 ավտոմեքենա։ Ստարուխը հավելել է, որ փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։
Զապորոժյեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը հավելել է, որ վնասվել է նաև մոտ 20 սեփական տուն և մոտ 50 բազմահարկ, ինչպես նաև 4 կրթական հաստատություն։
Լուսանկարը՝ Reuters / Scanpix / LETA
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել