HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զորահավաքից հետո Ռուսաստանը լքել է 600-700 հազար մարդ

Սեպտեմբերի 21-ից, երբ Ռուսաստանում սկսվեց զորահավաքը, այդ երկրից հեռացել է մոտ 600-700 հազար մարդ։ Այդ մասին հայտնել է Forbes ամսագիրը՝ հղում անելով ՌԴ նախագահի աշխատակազմի իր զրուցակցին։ Եվս մեկ աղբյուր էլ, որը ծանոթ է Կրեմլի տվյալներին, պարբերականին ասել է, որ զորահավաքից ի վեր Ռուսաստանից հեռացել է գրեթե 1 միլիոն մարդ։

Ռուսաստանի նախագահի աշխատակազմում Forbes պարբերականի զրուցակիցը նշել է, որ դժվար է հաշվել, թե զբոսաշրջային նպատակներով քանի մարդ է լքել Ռուսաստանը։ «Верстка»-ն գրում է, որ համաձայն բաց տվյալների՝ զորահավաքից հետո Ռուսաստանից հեռացել է ավելի քան 300 000 մարդ։ Այսպես, սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 4-ը Ղազախստան է մեկնել 200 000 ռուսաստանցի, սեպտեմբերի 21-29-ը Վրաստան է մեկնել գրեթե 69 հազար մարդ, իսկ հաջորդ օրերին՝ օրական մոտ 6000 մարդ։ Սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 3-ն ընկած միջակայքում Ռուսաստանից Ֆինլանդիա է մեկնել գրեթե 66 հազար ռուսաստանցի, իսկ սեպտեմբերի 22-28-ը Մոնղոլիա՝ 6268 ռուսաստանցի։

Դեռևս տվյալներ չկան Հայաստան ռուսաստանցիների հոսքի մասին, բայց թիվը բարձր է։ Ռուսաստանցիները նախընտրում են նաև մեկնել Ուզբեկստան, Տաջիկստան, Ադրբեջան, Թուրքիա, Եգիպտոս և ԱՄԷ։

Սեպտեմբերի սկզբին, մինչև զորահավաքի մեկնարկը, Ռոսստատը հայտնել էր, որ 2022 թվականի սկզբից Ռուսաստանից հեռացել է 419 հազար մարդ, ինչը երկու անգամ ավելին էր, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում։

Լուսանկարը՝ Елена Афонина / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter