HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ն խոստանում է ուժեղացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Կիևին հետագա օգնությունը։ Այդ մասին նորվեգացի պաշտոնյան հայտարարել է թվիթերյան իր միկրոբլոգում։

«Խոսել եմ նախագահ Զելենսկու հետ և գովաբանել խիզախ ուկրաինացի ժողովրդին ու զորքերին՝ ռուս ագրեսորներից իրենց տարածքերնն ազատագրելու գործում տպավորիչ առաջընթացի համար։ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր սկսած պատերազմը։ ՆԱՏՕ-ն կաջակցի և կուժեղացնի Ուկրաինային աջակցությունն այնքան, որքան կպահանջվի»,- խոստացել է նա։

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը թվարկել էր այն երկրները, որոնք աջակցում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի արագացված ընթացակարգով անդամակցության դիմումին։ Նրա խոսքով՝ այդ երկրների թվում են Կանադան, Լեհաստանը, Սլովակիան, Չեխիան, Ռումինիան, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Խորվաթիան, Մոնտենեգրոն և Հյուսիսային Մակեդոնիան։

Սեպտեմբերի 30-ին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ իր երկիրը դիմում է ներկայացնում ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով անդամակցության համար։

Նախօրեին, Վլադիմիր Զելենսկին նաև ստորագրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հրաժարման հրամանագիրը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի համար ճեպազրույցի ժամանակ հետևյալ կերպ էր մեկնաբանել Պուտինի հետ բանակցություններից Զելենսկու հրաժարումը։ «Հիմա կսպասենք կամ գործող նախագահի դիրքորոշման փոփոխությանը, կամ էլ արդեն կսպասենք Ուկրաինայի հաջորդ նախագահին, որը կփոխի իր դիրքորոշումը ի շահ ուկրաինացի ժողովրդի»,- ասել էր Պեսկովը։

Լուսանկարը՝ Pascal Rossignol/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter