Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում այդ երկրի զինված ուժերի կողմից 30 բնակավայրի ազատագրման մասին։ Այդ մասին նա հայտարարել է իր երեկոյան տեսաուղերձի ժամանակ։
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն իր ավագ որդուն Ուիլյամին շնորհել է Ուելսի արքայազնի կոչումը։ Այդ մասին նա հայտարարել է բրիտանացի ժողովրդին իր առաջին տեսաուղերձի ժամանակ։
Ուկրաինայի զինված ուժերը, որոնք մասշտաբային հակահարձակում են իրականացնում երկրի հարավում և արևելքում, աշնան սկզբից ի վեր ազատագրել են տասնյակ բնակավայրեր, որոնք տեղաբաշխված են ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։
ԱՄՆ-ն ողջունել է 5 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստանին։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է նախօրեին Ադրբեջանի կողմից 5 հայ ռազմագերիների վերադարձը։ Նման գրառում նա կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում։
Այն պահին, երբ արձանագրվեց թագուհու մահը, բրիտանական թագն անմիջապես և առանց որևէ արարողակարգի փոխանցվեց նրա իրավահաջորդին՝ Ուելսի նախկին արքայազն Չալզին։ Սակայն կան արարողակարգային և ավանդույթային մի շարք քայլեր, որոնց միջով պետք է անցնի նոր միապետը։
96 տարեկան հասակում մահացել է Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Բրիտանական թագավորական ընտանիքը։
Ադրբեջանի գերագույն դատարանում կայացել է Հայաստանի 4 քաղաքացիների նկատմամբ շինծու գործով կայացված դատավճռի բողոքարկման դատական գործընթացը, որի հետևանքով հայ ռազմագերիներն ազատ կարձակվեն և հավանաբար կվերադարձվեն հայկական կողմին։
BBC-ն գրում է, որ թագաժառանգ արքայազն Չարլզը ժամանել է թագուհու շոտլանդական նստավայր՝ Բալմորալ ամրով և գտնվում է նրա հետ։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը դեռևս չի հաստատել տեղեկատվությունն այն մասին, որ առաջիկա ամիսներին հնարավոր է կայանա Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ ռազմական օգնության հարցի քննարկման համար։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Աղբյուրի խոսքով, բացի HIMARS-ի արկերից, Պենտագոնն Ուկրաինային նաև կփոխանցի ռազմական տրանսպորտային միջոցներ և այլ տեխնիկա։
Կանադայի ոստիկանությունը հայտնաբերել է Մայլզ Սանդերսոնին, որը եղբոր հետ միասին կասկածվում էր մեկ օրվա մեջ 10 մարդու սպանության և ևս 18-ի վիրավորման մեջ։ BBC-ի փոխանցմամբ՝ ձերբակալությունից անմիջապես հետո ոստիկանությունը հայտարարել է, որ նա մահացել է։
Ալբանիան որոշել է խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային։
Էստոնիան, Լատվիան և Լիտվան հասել են սկզբունքային պայմանավորվածության Ռուսաստանի և Բելառուսի տարածքներից շենգենյան վիզայով ռուսաստանցիների մուտքի սահմանափակումների շուրջ։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ հայտնել է Լատվիայի ԱԳ նախարարը։
Այդ մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահը սեպտեմբերի 7-ին հայտարարել է Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Լիս Թրասը հանդես է եկել առաջին ելույթով, որտեղ նշել է իր կառավարության ներքին քաղաքականության հիմնարար առաջնահերթությունները։
Պատասխանելով գործակալության թղթակցի համապատասխան հարցին՝ ԱՄՆ նախագահը բացասական է պատասխանել՝ չբացատրելով սեփական դիրքորոշումը։
BBC-ն, հղում անելով Կանադայի ոստիկանությանը, գրում է, որ 31-ամյա Դեմիեն Սանդերսոնի մարմինը հայտնաբերվել է բնիկ հնդկացիների Ջեյմս Սմիթ ռեզերվացիայի տարածքում, որտեղ բնակվում էին զոհերի մեծ մասը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոսկում կայանալիք Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը։
Հայտնի է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը։ Դաունինգ սթրիթ 10-ի նոր ղեկավար կդառնա արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։
РИА Новости-ի աղբյուրը հայտնում է, որ պայթյունի պահին փողոց էր դուրս եկել ռուսաստանցի դիվանագետը, որպեսզի հայտնի վիզայի ստացման թեկնածուների անունները։ Նախնական տվյալներով՝ զոհվել կամ էլ տուժել է 15-20 մարդ։ Al Jazeera-ն հայտնում է 8 զոհի մասին։
Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման շրջանակներում Դոնեցկի մարզում հետ են գրավել մեկ բնակավայր և ևս երկուսը երկրի հարավում։ Այդ մասին պատերազմի 193-րդ օրվա արդյունքների վերաբերյալ իր ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Առնվազն 10 մարդ է զոհվել և ևս 15-ը վիրավորվել Կանադայի Սասկաչևան նահանգում տեղի ունեցած զինված մի քանի հարձակումների հետևանքով։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով կանադական ոստիկանությանը։ Հարձակում գործած անձինք թաքնվել են։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ փետրվարի 24-ից ի վեր, պատերազմական գործողությունների հետևանքով, զոհվել է առնվազն 382 երեխա, վիրավորվել ևս 740-ը։ Տեղեկատվությունը հրապարակվել է ուկրաինական գերատեսչության տելեգրամյան ալիքում։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տելեգրամյան իր ալիքում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտարարել է, որ մտածում է հրաժարականի մասին։
Այդ մասին ռուսական «Дождь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Եվրամիությունը լավ պատրաստված է Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների հնարավոր ամբողջական դադարեցմանը։ Այդ մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։
Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում կայացել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությունը։ Նա մահացել էր օգոստոսի 30-ի երեկոյան։ Հրաժեշտի արարողությունից հետո Գորբաչովին թաղել են Նովոդևիչյան գերեզմանատանը։
Electrolux ընկերությունը որոշում է ընդունել հեռանալ ռուսական շուկայից։ Այդ մասին գրում է Интерфакс-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։
Հաղթողին, որը կդառնա Պահպանողական կուսակցության նոր առաջնորդը և, հետևաբար, նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը, ընտրել են կուսակցության բոլոր անդամները, որոնց թիվն այսօրվա դրությամբ կազմում է մոտ 200 000 մարդ։
Խոսքը վերաբերում է փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչմանը, միմյանց տարածքային որևէ պահանջի ներկայացումից հրաժարմանը, ուժի և սպառնալիքների կիրառման հրաժարմանը, սահմանազատմանը և հաղորդակցությունների բացմանը։
ԵԱՀԿ նախկին գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների վրա հարձակում է իրականացվել, երբ նա իր տան մոտ ողջունում էր աջակիցներին։ Տղամարդն ատրճանակն ուղղել է նրա դեմքին և քաշել ձգանը, սակայն կրակոց տեղի չի ունեցել։
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է նախօրեին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
Մոսկվայում մահացած է հայտնաբերվել ռուսական «Лукойл» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովը։ BBC-ի փոխանցմամբ՝ նա ընկել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է այս աշնանն այդ երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին։ Այդ մասին հայտնում է ORDA-ն։
Հայտարարության համաձայն՝ քննարկումը հիմնականում կենտրոնացած է եղել Հարավային Կովկասում վերջին զարգացումների և Եվրամիության ու կովկասյան երկու հանրապետությունների միջև հարաբերությունների վրա։
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հանդիպումն ընթանում է Շառլ Միշելի նախաձեռնությամբ։
Մոսկվայում 91 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Այդ մասին երեքշաբթի ուշ գիշերը հայտարարել է Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցը։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Ադրբեջանը հույս ունի, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։
Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններն այսօր՝ օգոստոսի 27-ին հրաժարվել են այցելել Շուշի։ Ադրբեջանական կողմի կարծիքով՝ դա «անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։
Տեխնիկայի արտադրության ամերիկյան Dell ընկերությունն օգոստոսի 31-ից փակում է իր բիզնեսը Ռուսաստանում։ Այդ մասին հայտնում է RTVI-ը՝ հղում անելով ընկերության իր աղբյուրին։
Միացյալ Նահանգներին և Իրանին կարող է պահանջվել մի քանի շաբաթ, մինչև ձեռք կբերվեն պայմանավորվածություններ Իրանական միջուկային գործարքի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգման շուրջ։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տեղակայվել են Բերձորում։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
Չեխիան Եվրամիության երկրներին կառաջարկի ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար շենգենյան վիզաների պարզեցված կարգով տրամադրումից։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի ԱԳ նախարարին։
Ամերիկացի դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ։ Այդ մասին գրառում է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ռիքերը կզբաղեցնի նաև Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։