Բայդենը դեմ է Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր ճանաչելուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայն չէ Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը, որի թղթակցի հարցին ԱՄՆ նախագահը բացասական պատասխան է տվել՝ չմեկնաբանելով իր դիրքորոշումը։
Ռուսական ներխուժումից հետո Ուկրաինան փորձում էր հասնել նրան, որ աշխարհի գերտերությունները Ռուսաստանը ահաբեկչության հովանավոր երկիր ճանաչեն։ Politico-ի տվյալներով՝ Ռուսաստանին նման կարգավիճակ տալուն կողմ էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Սակայն Պետքարտուղարությունը դեմ էր արտահայտվել՝ նշելով, որ դա կտապալի Սև ծովով ուկրաինական ցորենի արտահանման գործարքը։
Մոսկվան Վաշինգտոնին զգուշացրել էր, որ Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր երկրի կարգավիճակի շնորհումը երկկողմ հարաբերություններում «անշրջելի կետ» կդառնա։
Ուկրաինա ներխուժումից հետո Լիտվայի և Լատվիայի խորհրդարանները Ռուսաստանը հայտարարել էին ահաբեկչությանն աջակցող երկիր։
Լուսանկարը՝ AP Photo/Matt Slocum
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել