HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, հնարավոր է, թողնի պաշտոնը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տելեգրամյան իր ալիքում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտարարել է, որ մտածում է հրաժարականի մասին։ «Մենք՝ կովկասցիներս, չեչեններս կարգախոս ունենք։ Ինչքան էլ հյուրը հարգարժան լինի, սպասված, եթե նա ժամանակին հեռանում է, ապա ավելի հաճելի է լինում։ Այդ իսկ պատճառով ես մտածում եմ, որ իմ ժամանակը ևս եկել է։ Քանի դեռ ինձ չեն վռնդել։ Ես այդ մասին սկսել եմ մտածել, կփորձենք, որ ժամանակին հեռանանք»,- ասել է Կադիրովը։

Կադիրովն արդեն 15 տարի ղեկավարում է Չեչնիան, սա ամենաերկարաժամկետ պաշտոնավարումն է Ռուսաստանի բոլոր սուբյեկտների ղեկավարների շրջանում։ Տեսանյութի գրության մեջ նշվում է. «Ես ինքս էլ նկատել եմ, որ շատ եմ մնացել։ Կարծում եմ, որ լրիվ արժանի եմ անժամկետ և երկարատև արձակուրդի։ Հուսամ, որ դուք ինձ կաջակցեք և կհասկանաք»։ Տեսանյութում, սակայն, նա նման հայտարարություն չի անում։ 

Ռամզան Կադիրովն առաջին անգամ չէ, որ հայտարարում է պաշտոնը թողնելու հնարավորության մասին։ 2016 թվականի փետրվարին նա հայտարարել էր, որ սիրով կհեռանա։ 2017 թվականին, պատասխանելով լրագրողներին այն հարցին, թե պատրա՞ստ է հրաժարական տալ, Կադիրովն ասել էր, որ դա իր երազանքն է։ Կադիրովը նաև խոստովանել էր, որ իրեն չի տեսնում դաշնային կառավարության նախարարի պաշտոնում։ «Ընտանիք, անձնական կյանք, իսլամի ուսումնասիրություն, ես ինձ ավելի շատ այնտեղ եմ տեսնում։ Եթե պետք լինի ձեռքս բահ վերցնել կամ ինքնաձիգ ու պայուսակ, ես միշտ պատրաստ եմ»,- ասել էր Կադիրովը։ 

Զուգահեռաբար, Meduza-ն, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ Կադիրովը կարող է ղեկավար պաշտոն զբաղեցնել Ռոսգվարդիայում։

Լուսանկարը՝ SPUTNIK/AFP VIA GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter