HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Electrolux-ը հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին

Electrolux ընկերությունը որոշում է ընդունել հեռանալ ռուսական շուկայից։ Այդ մասին գրում է Интерфакс-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։

Ռուսական բիզնեսը նախատեսվում է կառավարման վաճառել ՌԴ-ում։ Electrolux-ը Ռուսաստանում ապրանքների արտադրությամբ չի զբաղվում և իր արտադրանքը չի մատակարարի ռուսական ընկերություններին։

Իր հեռանալն ընկերությունը բացատրել է նրանով, որ Ուկրաինա ռուսական ներխուժումը և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանված պատժամիջոցները «անհնարին են դարձրել այդ երկրում բիզնեսի շարունակումը»։

Ռուսաստանից հեռանալու Electrolux-ի մեկանգամյա ծախսերը գնահատվել են 350 միլիոն շվեդական կրոն (32,4 միլիոն դոլար)։ Դա կարտացոլվի 2022 թվականի երրորդ եռամսյակի հաշվետվության մեջ։

2021 թվականին Ռուսաստանին բաժին էր հասնում Եվրոպայում Electrolux-ի վաճառքի 4 %-ը։ Համաշխարհային վաճառքի ցուցանիշներում այն կազմում էր 1,6 %։

Լուսանկարը՝ ընկերության պաշտոնական կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter