Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին շենգենյան վիզա տրամադրելու արգելքի առաջարկը պաշտոնապես սկսել է քննարկվել Եվրամիությունում։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքի երկրներին կոչ է արել մուտքի արգելք սահմանել ռուսական քաղաքացիություն ունեցող բոլոր անձանց համար։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում։
Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները հակված են նրան, որ չեն վերականգնի Պոպասնայա քաղաքը։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակը երկուշաբթի օրը կշարունակի զորավարժությունները Թայվանի շուրջ ջրային և օդային տարածքներում։ Այդ մասին նշվում է Չինաստանի ԶՈւ մարտական հրամանատարության արևելյան գոտու հայտարարության մեջ։
Կոլումբիայում առաջին անգամ նախագահ է դարձել ձախ ուժերի ներկայացուցիչ, նախկին պարտիզան Գուստավոր Պետրոն։ Օգոստոսի 7-ին մայրաքաղաք Բոգոտայում կայացել է նրա երդմնակալության արարողությունը։
Օգոստոսի 8-ի գիշերը ուկրաինական զորքերը HIMARS հրթիռներով հարվածներ են հասցրել Մելիտոպոլի արդյունաբերական հատվածներում ռուսական ուժերի ժամանակավոր տեղակայման կետերին: Այդ մասին հայտնել է քաղաքապետ Իվան Ֆյոդորովը։
Իրանի տիեզերական գործակալությունը հերքել է Ռուսաստանի կողմից «Խայամ» հետախուզական արբանյակի հնարավոր կիրառումն Ուկրաինայի նկատմամբ լրտեսության համար։
«Իսլամական ջիհադ» խմբավորման գրոհայինները կիրակի երեկոյան հայտարարել են, որ համաձայն են հրադադարին, որը ձեռք է բերվել Իսրայելի հետ Եգիպտոսի միջնորդությամբ։ Այն վերջ է դրել Իսրայելի հետ եռօրյա բախումներին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ։
Եգիպտոսից միջնորդները առաջարկել են օգոստոսի 7-ի երեկոյվանից հրադադար հայտարարել Գազայի հատվածում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի անվտանգության մարմինների իր աղբյուրին։
Իսրայելը Եգիպտոսի միջնորդությամբ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանակցություններ է վարում, որտեղ ուրբաթ օրը՝ օգոստոսի 5-ին իսրայելական բանակը գործողություն էր սկսել «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության դեմ։
Երկու ծառայություններն էլ արգելափակվել են ՌԴ Գլխավոր դատախազության կողմից։
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը կիրակի օրը հանդիպում է ունեցել ընդդիմության առաջնորդ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում տեղեկացրել է անվտանգության ոլորտում առկա իրավիճակի մասին։ Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Իսրայելը հայտնել է «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան հրամանատար Խալեդ Մանսուրի սպանության մասին։ Այդ մասին հայտնում է Times of Israel-ը։
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են բոլոր քաղաքացիների ապաքինման մասին, որոնք երկրում, կորոնավիրուսի համավարակի մեկնարկից հետո, վարակվել էին COVID-19-ով։
Կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ կատարի եռակողմ հայտարարությամբ սահմանված իր պարտավորությունները։ Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ Ռուսաստանից վերադարձի ճանապարհին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է 25 000 պահեստազորայինի զորակոչի մասին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։ Իրավիճակը բավականին լարված է Գազայի հատվածի հետ սահմանին։
Եվրամիության երկրները, էներգիայի ճգնաժամի դեմ պայքարի շրջանակներում, հաստատել են 15 %-ով գազի սպառման ժամանակավոր կրճատումը։ Այդ մասին նշվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայք էջում։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և մասամբ ճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին օգոստոսի 18-ին հրավիրել է Բրյուսել՝ Կոսովոյի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների։
Իրանական միջուկային գործարքի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունների նոր փուլը կսկսվի օգոստոսի 4-ին Վիեննայում։ Այդ մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր կեսօրից հետո լքել է Թայվանը, որտեղ այցելել էր երեկ երեկոյան, չնայած Չինաստանի խիստ քննադատությանը։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը խիստ մտահոգված է զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններով։ Այդ մասին նշվում է ԵԱՀԿ լեհական նախագահության թվիթերյան միկրոբլոգի գրառման մեջ։
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել, որտեղ իր մտահոգությունն է հայտնել Արցախում վերջին օրերին հայ-ադրբեջանական լարվածության շուրջ։
Չինաստանը հայտարարել է, որ օգոստոսի 4-7-ը զորավարժություններ կանցկացնի Թայվանին հարակից ծովային վեց շրջաններում։ Այդ մասին հայտնում է Новая газета-ն՝ հղում անելով չինական Սինհուա գործակալությանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման Զավահիրիի Աֆղանստանում ոչնչացման մասին։ «Արդարադատությունը կայացավ և ահաբեկիչների այդ առաջնորդն այլևս չկա։ Մենք երբևէ հետ չենք կանգնի»,- ասել է Բայդենը։
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ, եթե ԱՄՆ-ն Ռուսաստանին հայտարարի ահաբեկչությանը հովանավորող երկիր, ապա դա կարող է հանգեցնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզման։
Այս րոպեներին ամերիկյան օդանավը, որտեղ կարող է լինել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, մոտենում է Թայվանին։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից։ Այդ մասին թուրքական TRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայություններն այսօր Բաքվում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Շրի Լանկայի խորհրդարանը Ռանիլ Վիկրամասինգհեին ընտրել է երկրի նոր նախագահ։ Այդ մասին նշվում է այդ երկրի օրենսդիր իշխանության թվիթերյան միկրոբլոգում։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Սիրիան խզում է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Այդ մասին հայտնել է տեղական SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի արտաքին գործերի նախարարության իր աղբյուրին։
Չնայած գագաթնաժողովի թեման Սիրիան էր և նրա շուրջ ընթացող վերջին զարգացումները, այդ թվում թուրքական հնարավոր ներխուժումն այդ երկրի տարածք, այդուհանդերձ Հայաստանն ու ղարաբաղյան հիմնահարցը եղել են երկկողմ հանդիպումների քննարկման թեմա։
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը և համարում, որ երկխոսությունը հանդիսանում է լավագույն միջոցը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարական ապագայի և բարգավաճման հասնելու համար։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Բրիտանական խորհրդարանի ստորին պալատը՝ Համայնքների պալատը հրաժարվել է աջակցել դեռևս գործող վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանը անվստահություն հայտնելու քվեին։ The Guardian-ի փոխանցմամբ՝ նախագծին դեմ է քվեարկել 349 պատգամավոր, կողմ՝ 238-ը։
Մեկ մարդ է զոհվել, ևս չորսը տուժել նախօրեին Փարիզի 11-րդ շրջանի բարերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է շրջանի ղեկավար Ֆրանսուա Վոգլենը։
Ժոզեպ Բորելը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Թբիլիսիում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպման վերաբերյալ։
Ռուսաստանի նախագահի տնտեսական հարցերով օգնական Մաքսիմ Օրեշկինը հայտարարել է, որ ռուսական իշխանություններն աշխատում են այն ուղղությամբ, որ հրաժարվեն SWIFT ֆինանսական փոխանցման միջազգային համակարգից։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։
Իսպանիայում գրեթե մեկ շաբաթ շարունակվող շոգի պատճառով զոհվել է 360 մարդ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կառլոս III-ի անվան առողջապահության պետական ինստիտուտի տվյալներին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան գրառում է արել Թբիլիսիում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ առաջին հանդիպման վերաբերյալ։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Թբիլիսիում նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը որևէ կոնկրետ արդյունք չի տվել, սակայն ստեղծվել է երկու երկրների նախարարների միջև ուղիղ երկխոսության նախադեպ։
Լատվիայի սեյմը ընդունել է «Էներգետիկայի մասին» օրենքում իրականացվող օրենսդրական փոփոխությունները, որով 2023 թվականի հունվարի 1-ից կարգելվի Ռուսաստանից բնական գազի մատակարարումները։ Այդ մասին նշվում է Լատվիայի սեյմի հաղորդագրության մեջ։
Իտալիայի կառավարությունը, որը գլխավորում էր Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավար Դրագին, գործում է 1,5 տարուց էլ քիչ՝ հայտնվելով փլուզման եզրին։ Այն փորձում է լքել աստիճանաբար հեղինակությունը կորցնող «Հինգ աստղ» շարժումը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խուսափում է որևէ մեկնաբանություն անել Հայաստանում Կանադայի դեսպանության բացման հայտարարության վերաբերյալ Ռուսաստանի դեսպանության տարածած գրառման մասին։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունաքը հաղթել է Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունների առաջին փուլում, որի վերջնական հաղթողը կդառնա նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ։
Առնվազն 12 մարդ է զոհվել և ևս 25-ը վիրավորվել Ուկրաինայի կենտրոնական հատվածում գտնվող Վինիցա քաղաքի հրթիռակոծության հետևանքով։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակի պետական ծառայությունը։