Կարակալպակստան ինքնավար հանրապետությունում, որը մտնում է Ուզբեկստանի կազմում, զանգվածային բողոքի ցույցեր են եղել։ Հուլիսի 1-ին բողոքի ցույցերը կայացել են Չիմբայեում և Մույնակեում, ամենամարդաշատ բողոքի ակցիան կայացել է Նուկուսում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ուկրաինայի զինված ուժերին Բելառուսի տարածքում ռազմական օբյեկտների ուղղությամբ հրթիռներ արձակելու մեջ։ Նրա պնդմամբ՝ հրթիռակոծման փորձը ձեռնարկվել է մի քանի օր առաջ, սակայն բոլոր հրթիռները որսվել են։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության «ազատագրման» մասին։ Այդ մասին նշվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները Ֆինլանդիային և Շվեդիային հրավիրել են միանալու Հյուսիսատլանտյան դաշինքին։ Այդ մասին նշվում է համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Մադրիդում գագաթնաժողովի արդյունքներով։
Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հավանություն է տվել Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգին, որտեղ Ռուսաստանն անվանվում է կազմակերպության անվտանգության համար գլխավոր սպառնալիքը։
ՆԱՏՕ-ն պետք է տեղ գտնի Ուկրաինայի համար անվտանգության ընդհանուր տարածությունում, հակառակ դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքին սպասվում է Ռուսաստանի հետ դիմակայություն։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտպանական ուժերի ջանքերի շրջանակներում Լեհաստանում, Ռումինիայում և Բալթյան երկրներում ամերիկյան ռազմական անձնակազմի մեծացման պլանների մասին։ Այդ մասին փոխանցում է Financial Times-ը։
Ռուսաստանն օգնել է Հայաստանին և Ադրբեջանին պայմանավորվել Սյունիքի մարզով անցնող ավտոճանապարհի շուրջ, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով կապելու է Նախիջևանի հետ։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Մադրիդում հայտարարել է, որ Թուրքիան կաջակցի Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերին։
Ռուսական զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքի ուղղությամբ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կրեմենչուգի քաղաքապետ Վիտալի Մալեցկին։
Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի նկատմամբ քրեական օրենսգրքի ևս մեկ հոդվածով մեղադրանք է առաջադրվել (լիազորությունների չարաշահում)։ Այդ մասին հայտնում է Մոլդովայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Զելենսկին, մասնավորապես, Մեծ յոթնյակի առաջնորդներին կոչ է արել անել ամեն հնարավորը, որպեսզի մինչև 2022 թվականի տարեվերջ Ուկրաինայում ավարտվեն պատերազմական գործողությունները։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողություններիզ զարգացմանը։
Ուկրաինան և Մոլդովան պաշտոնապես ստացել են Եվրոպական միության անդամության թեկնածուի կարգավիճակ։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Քրիստինա Քվինի թեկնածությունը։ Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։ 57-ամյա Քվինը ծնվել է Կալիֆոռնիայի Օրինջ շրջանում։ Դիվանագիտական ծառայության մեջ է 1992 թվականից։
Թուրքիայում նախագահական ընտրությունները, որոնք նախատեսվում են 2023 թվականի հունիսին, կարող են նախատեսվածից մեկ ամիս շուտ կայանալ։ Այդ մասին, ըստ TASS գործակալության, հայտնել է թուրքական TRGT հեռուստաընկերությունը։
Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ջանքերին։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Աֆղանստանի հարավ-արևելքում գտնվող Պակտիկա պրովինցիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 250 մարդ, ևս մոտ 150-ն ստացել են մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով աֆղանական լրատվամիջոցներին։
Այդ մասին հունիսի 20-ի երեկոյան Կանադա կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը։
Իսրայելի իշխող կոալիցիայի առաջնորդներ Նաֆթալի Բենեթն ու Յաիր Լապիդը որոշել են ցրել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կլինեն հինգերորդը վերջին չորս տարիների ընթացքում։
Իսրայելն ու ԱՄՆ-ն զբաղվում են հակաօդային պաշտպանության մերձավորարևելյան դաշինքի ստեղծմամբ, որն արդեն թույլ է տվել խափանել Իրանի փորձերը սպառնալու տարածաշրջանի երկրներին։ Այդ մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Բենի Գանցը։
Ուկրաինայում իրականացվող պատերազմական գործողություններին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի ներգրավման հարցը չի դիտարկվում։ Այդ մասին երկուշաբթի օրը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Համաձայն նախնական տվյալների՝ Մակրոնի գլխավորած «Միասին» դաշինքի ներկայացուցիչները կարող են նոր գումարման խորհրդարանում ստանալ 210-230 մանդատ, այն դեպքում, երբ ընդդիմադիր «Նոր ժողովրդական բնապահպանական և սոցիալական միություն»-ը` 170-190 մանդատ։
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը չի բացառում, որ ապագայում կարող է հանդես գալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդի դերում։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններն անվանել է քվազիպետական տարածքներ։ Տոկաևի խոսքով՝ Ղազախստանը չի ճանաչում նրանց անկախությունը։
Կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Այդ մասին հայտնում են երկու երկրների ԱԳՆ մամուլի ծառայությունները։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում մարտական գործողությունների զարգացմանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հուլիսի 1-ից Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանման մասին։ Այդ մասին նա գրառում է արել տելեգրամյան իր ալիքում։
Եվրոպական հանձնաժողովը համարում է, որ Ուկրաինային կարելի է տրամադրել Եվրամիության անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ։ Այդ մասին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Ելույթը հեռարձակվել է Հանձնաժողովի թվիթերյան միկրոբլոգում։
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը թույլատրել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել Միացյալ Նահանգներին։ Այնտեղ նրան կդատեն գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար, որոնք վերաբերվում են Իրաքի և Աֆղանստանի պատերազմներին։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն առաջարկել է անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդկաով հանդիպում, որտեղ կքննարկվեին Հարավային Կովկասում հնարավոր համագործակցության հարցերը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի IX գլոբալ համաժողովի շրջանակներում հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որտեղ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը ու Մինսկի խմբի հետագա ճակատագրին։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում գրառում է արել, որտեղ կասկածի տակ է դրել երկու տարի անց Ուկրաինայի գոյությունը։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ կդառնա երկրի կառավարության առաջին ղեկավարը, որը կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների գագաթնաժողովին, որը հունիսի 29-30-ը տեղի կունենա Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։
Կրեմլում չեն կարծում, որ Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի նոր ռազմագործողությունը կնպաստի Սիրիայի Արաբական Հանրապետությունում կայունությանն ու անվտանգությանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ը կայցելի Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխանն նշել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։
Deutsche Welle-ի փոխանցմամբ, որը հղում է անում Ռոբերտ Կոխի ինստիտուտի հրապարակած տվյալներին, վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 105 840 նոր դեպք, ինչը 104 030-ով ավելին է, քան մեկ շաբաթ առաջ։
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող առաջադրել իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին, որը նախատեսված է, որ կկայանա 2023 թվականի հունիսին։ Այդ մասին երեքշաբթի օրը գրել է թուրքական Cumhuriyet թերթը։
ВТБ բանկի կառավարման խորհրդի ղեկավար, նախագահ Անդրեյ Կոստինը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կգործեն երկար ժամանակ։ Այդպիսի կարծիք Կոստինը հայտնել է «Սկսել նոր էջից» վերնագրով սյունակում, որը հրապարակել է РБК-ն։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։