Մայիսի 22-ին Բրյուսելում կայացել էր ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարություն է տարածել, որտեղ ամփոփել է եռակողմ հանդիպման արդյունքները։
Բրյուսելում մեկնարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկկողմ բանակցությունների սկզբում Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին, այնուհետ արվել համատեղ լուսանկար։
Մոտ մեկ ժամ առաջ Բրյուսելում մեկնարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։Երկկողմ բանակցությունների սկզբում Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է Ադրբեջանի նախագահին, այնուհետ արվել համատեղ լուսանկար։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է համարել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը։ Սեուլում, պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին, Բայդենը նշել է, որ դա կախված կլինի նրանից, թե որքանով է Կիմ Չեն Ընը «անկեղծ և լուրջ»։
Լիտվայի էներգետիկայի նախարարությունն էլ հայտնում է, որ մայիսի 22-ից Լիտվայում այլևս ոչ ռուսական գազ, ոչ ռուսական նավթ և ոչ էլ ռուսական էլեկտրաէներգիա կլինի։
Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը հայտարարել է, որ այդ երկրի դեմ արևմտյան պատժամիջոցները «գործնականում կոտրել են մեր երկրում ողջ լոգիստիկան»։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։
Բրյուսելում այսօր կկայանա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սա արդեն բրյուսելյան ձևաչափի թվով երրորդ հանդիպումն է, որից առաջինը կայացել է 2021 թվականի դեկտեմբերին։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում մարտական գործողությունների զարգացմանը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ «միլիոնավոր ուկրաինացիների և ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար պարենը բառացիորեն գտնվում է ռուսաստանցի զինվորականներին գերի»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ 1990-ական թվականներին Ռուսաստանը մերժել է ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկը։ Այդ մասին նա հայտարարել է Սթիվեն Քոլբերին տված հարցազրույցում, որի սղագրությունը հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։
Ֆինլանդիան գազի պակասի հարցը մտադիր է լուծել Balticconnector գազատարի միջոցով, որը գալիս է Էստոնիայից։ Gasum-ը պնդում է, որ առաջիկա ամիսներին կշարունակի գազ մատակարարել իր հաճախորդներին։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Այդ մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյու Չավուշօղլուն՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցին։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Ադրբեջանը սպասում է Հայաստանի առաջարկներին՝ երկու երկրների սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստի անցկացման ժամկետների վերաբերյալ, քանի որ Հայաստանը երկու անգամ հրաժարվել է սահմանազատման հարցով հանդիպումից։ Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։
Արտաքին գործերի նախարարությունը չի մանրամասնում Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի կազմը։ «Հետք»-ի հարցմանն ի պատասխան արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հաջորդիվ զարգացումների վերաբերյալ հանրությունը կտեղեկացվի։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը չի տրամադրում Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի բանակցությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի 5 առաջարկներին հայկական կողմի 6 կետանոց պատասխանի փաստաթուղթը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն Պետդումա է ոււղարկել միջազգային կազմակերպությունների հետ Ռուսաստանի համաձայնագրերի ցանկը՝ դրանց հնարավոր չեղարկման համար։ Այդ մասին Парламентская газета-ի փոխանցմամբ հայտնել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը դադարեցվել է։ Այդ մասին հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նախատեսվում է մինչև այս կիսամյակի վերջ անցկացնել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով հարթակի երկրորդ հանդիպումը։ Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
Թուրքական պարբերականը նշում է, որ Միացյալ Նահանգները թուրքական կողմին փոխանցել է իր աջակցությունը՝ Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման բանակցությունների գործընթացին։
Էլիզաբեթ Բորնը, որը մինչև վերջերս զբաղեցնում էր Ֆրանսիայի աշխատանքի նախարարի պաշտոնը, նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ նշանակվել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում։ Այդ մասին նշվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Լիբանանի գրեթե 4 միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներն ընտրում են լիբանանյան խորհրդարանի 128 անդամներին։ Ընտրությունների արդյունքների առաջին նախնական տվյալները հայտնի կլինեն այսօր երեկոյան։
Ֆինլանդիան կարող է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը ներկայացնել առաջիկա չորեքշաբթի օրը՝ մայիսի 18-ին։ Այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն՝ շվեդական Aftonbladet թերթին տված հարցազրույցում։
Վրաստանը ՆԱՏՕ-ի ուժեղ ներուժ ունեցող գործընկեր է, իսկ նրա ներկայացուցիչները կհրավիրվեն Մադրիդում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին։ Այդ մասին կիրակի օրը՝ մայիսի 15-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։
Վերջին տվյալներով 10 մարդ է զոհվել ամերիկյան Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Ոստիկանությունը դա համարում է հանցագործություն, որն իրականացվել է ռասսայական ատելության հողի վրա։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Եվրոպական միջությունը Ուկրաինային կհատկացնի կես միլիարդ եվրո լրացուցիչ ռազմական օգնություն։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։
73 տարեկան հասակում մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայիդ ալ Նահայանը։ Այդ մասին ուրբաթ օրը՝ մայիսի 13-ին հայտնել է արաբական WAM գործակալությունը։
Ռուսաստանը ստիպված կլինի ձեռնարկել ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի պատասխան քայլեր այն դեպքում, երբ Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում խաղաղության պայմանագրի կնքմանն ու երկու երկրների սահմանների սահմանազատման գործընթացին։
«Հետք»-ը շարունակում է հետևել այդ երկրում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Նշվում է, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման դեպքերը հայտնաբերվել են Փխենյանում։ COVID-19-ի ախտանիշներով բնակիչներից անալիզները վերցվել են մայիսի 8-ին։ Դրանից հետո երկրի ողջ տարածքում հայտարարվել լոքդաուն։
Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ի թիվս այլ հարցերի, զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցը։
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն և վարչապետ Սանա Մարին համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտնի ներկայացմանը։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում պատերազմական գործողությունների զարգացմանը։
Արաբական Al Jazeera հեռուստաընկերության լրագրող Շիրին Աբու Աքլեն սպանվել է Հորդանան գետի արևմտյան ափին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ Այդ մասին հայտնում է քաթարական հեռուստաընկերությունը։
Բուլղարիան պայմանավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձեռքբերել սեղմված բնական գազ ավելի ցածր գնով, քան մինչ այդ ձեռք էր բերում «Газпром»-ից։ Այդ մասին նշվում է Բուլղարիայի կառավարության պաշտոնական կայք էջում։
Ֆինլանդիայի և Շվեդիայի իշխանությունները դիտարկում են ՆԱՏՕ-ին անդամակցության համատեղ դիմումի միաժամանակ ներկայացման հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է ֆիննական խոշորագույն Helsingin Sanomat թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ուկրաինայի հարավային տարածքները կդառնան Ռուսաստանի վարչական միավորներից մեկը։ Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Ղրիմում Ռուսաստանի նախագահի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում առկա իրավիճակը։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Կրավչուկը մահացել է Կիևի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00-ին) երկարատև հիվանդությունից հետո։ Լուրը հաստատել է նաև Ուկրաինայի առաջին նախագահի ընտանիքը։
Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերյալ։
Այս օրենսդրական նախագիծը կգործի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների լենդ-լիզի օրենքին նման, երբ ԱՄՆ-ն իր դաշնակիցներին մատակարարում էր սպառազինություն, ռազմական տեխնիկա և պարեն, առանց կանխավճարի և երկարաժամկետ վճարման պայմանով։
Լիտվական սեյմը Ռուսաստանի զինված ուժերի, նրա քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիան ճանաչել է ցեղասպանություն, ինչպես նաև կոչ արել ատեղծել հատուկ միջազգային քրեական տրիբունալ։
Վերջինիս խոսքով՝ այդ տարածքների Ադրբեջանի կազմ վերադարձի հարցը պետք է լուծվի իրականացվող բանակցությունների արդյունքում։
Ադրբեջանը դեռ փետրվարին է խաղաղության պայմանագրի 5 բազային սկզբունքների վերաբերյալ առաջարկ արել Հայաստանին, իսկ վերջինս հայտարարել է, որ այդտեղ իր համար որևէ անընդունելի կետ չկա՝ ներկայացնելով 6 կետից կազմված արձագանք։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում մարտական գործողությունների զարգացմանը։