HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քաբուլում ՌԴ դեսպանության մոտ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Սեպտեմբերի 5-ի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղակայված ՌԴ դեսպանության դարպասների մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը։ Այդ ժամանակ դեսպանության մոտ հերթ էր գոյացել վիզայի ստացման համար։

Աֆղանական ոստիկանությունը հայտարարել է, որ հանցագործին բացահայտել և գնդակահարել են դեսպանության անվտանգության զինված աշխատակիցները, երբ վերջինս մոտենում էր դարպասներին։

РИА Новости-ի աղբյուրը հայտնում է, որ պայթյունի պահին փողոց էր դուրս եկել ռուսաստանցի դիվանագետը, որպեսզի հայտնի վիզայի ստացման թեկնածուների անունները։ Նախնական տվյալներով՝ զոհվել կամ էլ տուժել է 15-ից մինչև 20 մարդ։ Al Jazeera-ն հայտնում է առնվազն 8 զոհի մասին։

Տեղական լրատվամիջոցները պնդում են, որ զոհվել է ռուսաստանցի առնվազն երկու դիվանագետ, սակայն РИА Новости-ի աղբյուրը պատմել էր ռուսաստանցի երկու տուժածների մասին, որոնցից մեկը դիվանագետ է, իսկ մյուսը՝ անվտանգության աշխատակից։ Ավելի ուշ, ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է երկու դիվանագետի մահվան փաստը։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter