HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Կիև

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։ Այս հանդիպման մասին ևս նախապես ոչինչ չէր հայտարարվել։

Տարածված հաղորդագրության համաձայն՝ Ռիշի Սունակը նշել է, որ հակամարտության հենց առաջին օրերին Միացյալ Թագավորությունն ու Ուկրաինան եղել են հզոր դաշնակիցներ։ Իր հերթին Զելենսկին էլ նշել է, որ Սունակի հետ քննարկել է երկու երկրների և համաշխարհային անվտանգության համար կարևոր հարցեր։

Կիևում Ռիշի Սունակը հայտարարել է, որ առաջիկայում Լոնդոնը Կիևին կփոխանցի 125 զենիթային միջոց և անօդաչուների դեմ պայքարի հատուկ միջոցներ։

Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ Բրիտանիան Ուկրաինային օգնում է ուժեղացնել իր դիրքերը Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ։ Նրա խոսքով՝ Ուկրաինային բանակցությունների դրդելը «մի քիչ անազնիվ կլիներ»՝ երկրի ենթակառուցվածքային օբյեկտներին ՌԴ ԶՈւ հարվածների ֆոնին։

Նոյեմբերի 10-ին Վլադիմիր Զելենսկին և Ռիշի Սունակը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր Ուկրաինային երկիր-օդ տեսակի ևս հազար հրթիռի ու զինծառայողների համար ավելի քան 25 հազար ձմեռային հանդերձանքի տրամադրման մասին։

Հիշեցնենք, որ Ռիշի Սունակը Մեծ Բրիտանիայի վարչապետ է դարձել այս տարվա հոկտեմբերին։ Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մելինդա Սիմոնսի խոսքով՝ Զելենսկին դարձել է առաջին առաջնորդը, որին Սունակը զանգահարել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր` Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Կիև էր ժամանել երեք անգամ, իսկ նրան փոխարինած Լիզ Թրասը, որը պաշտոնավարեց ընդամենը 45 օր, Կիև չի այցելել, սակայն Զելենսկու հրավերն ընդունել էր պաշտոնավարման հենց առաջին օրը։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter