HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սլովենիայի նախագահ է ընտրվել Նատաշա Պիրց-Մուսարը

Սլովենիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը կայացել էր կիրակի օրը՝ նոյեմբերի 13-ին, հաղթել է անկուսակցական թեկնածու, 54-ամյա փաստաբան Նատաշա Պիրց-Մուսարը։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Նա Սլովենիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող առաջին կինն է։

Պիրց-Մուսարը, որն ունի ձախ կենտրոնամետ հայացքներ, երկրորդ փուլում ստացել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների 53,86 %-ը։ Նրա մրցակիցը՝ Սլովենիայի արտաքին գործերի նախկին նախարար, աջ կենտրոնամետ Սլովենական դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Անժե Լոգարը, ընտրություններին ստացել է ձայների 46,14 %-ը։ Վերջինս արդեն իսկ ընդունել է իր պարտությունը։

2004-2014 թվականներին Նատաշա Պիրց-Մուսարն զբաղեցրել է ԶԼՄ-ների ազատության հարցերով օմբուդսմենի պաշտոնը։ Փաստաբանի կարգավիճակում զբաղվել է մասնավոր կյանքի պաշտպանության և տեղեկատվության ազատ հասանելիության գործերով։ Նրա ամենահայտնի հաճախորդը եղել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը։

Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 44 %-ը։ Սլովենիան խորհրդարանական հանրապետություն է, որտեղ երկրի նախագահը հիմնականում ունի ներկայացուցչական գործառույթներ։

Լուսանկարը՝ Darko Bandic/AP Photo/picture alliance

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter