HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄՊՀ որոշման արդյունքում Booking.com-ը բարելավել է պայմանները ՀՀ տնտեսվարողների համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթի արդյունքում «BOOKING.COM BV» ընկերությունը Հայաստանի Հանրապետությունը հանել է «Ընդլայնված պարիտետով երկրների» խմբից և ընդգրկել «Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում: Այս մասին հայտնում են հանձնաժողովի լրատվականից։

«Արդյունքում` Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող բնակատեղ տրամադրող տնտեսավարող սուբյեկտները (հյուրանոց, հյուրատուն և այլն) այսուհետ հնարավորություն ունեն Booking.com կայքում առաջարկվող գնից ավելի ցածր գին առաջարկել այլ հարթակներում, ինչպես նաև հյուրանոցի տարածքում և այլն: Բացառություն է կազմում ընկերության կայքէջը, որտեղ պետք է հրապարակվի Booking.com-ին առաջարկված գնից ոչ ցածր գին: 

«Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում ընգրկված են նաև Ավստրալիան, Իսպանիան, Հունաստանը, Լեհաստանը, Դանիան, Կիպրոսը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Իսրայելը, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Ճապոնիան և այլն: 

Հիշեցնենք, որ ՄՊՀ-ն 337 555 000 դրամի չափով տուգանք էր կիրառել «BOOKING.COM BV» ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար»,- ասված է հաղորդագրությունում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter