HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՏՄ լաբորատոր ծառայությունների կենտրոնը ստացել է միջազգային հավատարմագրման սերտիֆիկատ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն «Բյուրո Վերիտաս» համաշխարհային կազմակերպության կողմից այս տարի ևս ստացել է միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման սերտիֆիկատ՝ ISO 35001։2019։ Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

«Փաստաթուղթը հավաստում է, որ ՍԱՏՄ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կառավարումը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։

Սերտիֆիկացման շրջանակը ներառում է ցամաքային և ջրային կենդանիների վարակիչ և ինվազիվ հիվանդությունների, այդ թվում` հատուկ վտանգավոր հարուցիչների դեպքում, ախտորոշիչ, գիտական և մոնիթորինգային հետազոտությունները։ 

«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը միակ պետական լաբորատոր կառույցն է Հայաստանում, որը ներառված է ԵԱՏՄ փորձարկման լաբորատորիաների ցանկում և երեք ուղղություններով՝ սննդամթերքի անվտանգություն, անասնաբուժություն և բուսասանիտարիա, տրամադրում է ԵՄ անդամ ու այլ երկրներում փոխճանաչելի լաբորատոր ծառայություններ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter