HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում 25 մետրանոց ծառն ընկել է հոսանքալարերի վրա և վնասել դրանք

Մայիսի 17-ին, ժամը  20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 27/8 հասցեում գտնվող կրպակի ետնամասում ծառը  շրջվել է և վնասել էլեկտրական լարերը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարար ծառայության ահղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառը (մոտ 25 մ) արմատախիլ է եղել, ընկել մոտակա բարձրավոլտ հոսանքալարերի վրա և վնասել դրանք։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման աշխատակիցների ժամանելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter