Արշակ Սերյոժայի Սարգսյանը հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արշակ Սերյոժայի Սարգսյանը հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում էր ստացել զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արշակ Սերյոժայի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է հրամանագրում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել