HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ մարտի 24-ից թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ  գործունեությունը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ ընկերության համապատասխան դիմումի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել Երևան քաղաքի Մ Խորենացու փողոց 33 հասցեում գտնվող «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ում՝ վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։

Վերահսկողությամբ պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում արձանագրված կետերից վերացվել են այն խնդրահարույց խախտումները, որոնք Տեսչական մարմնի կողմից ներկայացվել էին անհապաղ և ամբողջական շտկման։

Տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս բացակայում է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, և վերացել է ընկերության գործունեությունը ամբողջական կամ մասնակի դադարեցնելու հիմքը, որոշում է կայացրել թույլատրել «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲ ընկերության հետագա գործունեությունը։ 

Տեսչական մարմնի կողմից արձակվել է նոր կարգադրագիր, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ դեռևս առկա խախտումները վերացնելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter