Բեռնատարների բախման հետևանքով երկկողմանի փակ է Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհը
Մարտի 20-ին՝ ժամը 22:22-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը բեռնվածության պատճառով արգելափակվել է։
Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են երկու բեռնատար․ ճանապարհը երկկողմանի փակ է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել