HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Eurotvmarket-ը եւ TVtrade-ը զեղչերի առնչությամբ մոլորեցրել են հասարակությանը. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով վարույթներ է հարուցել «Դե Գուստո» («eurotvmarket») և «Արմաբա» («TVtrade») ՍՊԸ-ների նկատմամբ:

Ըստ հանձնաժողովի՝ ընկերությունները հայտարարել են զեղչ՝ նվազեցված գնի մասին հրապարակումներով, այնինչ առաջարկվող ապրանքներն իրացվել են նույն գնով։

«Ավելին՝ ակցիայի իրականացման մասին սպառողներին իրազեկելիս ակցիայի բովանդակությունը չի պարունակել ակցիայի իրականացման ժամանակահատվածը՝ մեկնարկի և ավարտի օրերը, ակցիայի ժամանակահատվածը փաստացի գերազանցում է երեք ամիսը, ինչպես նաև ակցիային մասնակցող ապրանքատեսակների նկատմամբ հայտարարված զեղչերն ընդհանուր առմամբ չեն հաշվարկվել տվյալ ապրանքատեսակների՝ ակցիային նախորդող ամսվա միջին գներից»,- հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter