Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 07։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև գյուղից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել 10 ԻԻՀ և 3 ՀՀ բեռնատար ավտոմեքենա: Ժամը 16:33-ի դրությամբ Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհը երկկողմանի փակվել է:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 01:13-ից Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել