ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանին ակնհայտ շինծու մեղադրանքի հիման վրա ձերբակալած իշխանությունը շարունակում է նրա դեմ սանձազերծած ապօրինի քրեական հետապնդումը լրացնել նորանոր անօրինականություններով:
«Տեղեկացնում եմ Ձեզ, որ 2011 թվականի մայիսի 11-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել ՀՀ քաղաքացի Տիգրան Փոստանջյանը: Մինչ օրս նա դուրս է մնացել բժշկական պատշաճ վերահսկողությունից: Խնդրում եմ վերոնշյալ տեղեկատվությունը ընդունել ի գիտություն...
«Ժառանգությունը» իր վճռական բողոքն է հայտնում քաղաքական դրդապատճառներով սկիզբ առած այդ քրեական գործի և թատերականացված դատավարության, ինչպես նաև արդեն 15-րդ օրը բանտում հացադուլի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանի արդարացի պահանջներից և ոչ մեկի չկատարման...
Մեզ համար ակնհայտ է, որ նրա բանտարկության իրական պատճառը բացարձակ քաղաքական է, այն է` ճնշում բանեցնել նրա քրոջ` հայտնի իրավապաշտպան եւ ընդդիմադիր գործիչ ու պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա:
Տիգրան Փոստանջյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը ընթանում է ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի կոպիտ խախտումներով:
Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նամակով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին' հայտնելով, որ «Ժառանգություն» խմբակցության...
Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Տիգրան Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործի երկրորդ դատական նիստը: