HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են անհապաղ դադարեցնել քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումը

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանին ակնհայտ շինծու մեղադրանքի հիման վրա ձերբակալած իշխանությունը շարունակում է նրա դեմ սանձազերծած ապօրինի քրեական հետապնդումը լրացնել նորանոր անօրինականություններով: 2011 թ. մայիսի 23-ին ԱԺ-ն ընդունել է և մայիսի 25-ից ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի 37-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել: Մինչդեռ Տիգրան Փոստանջյանի դեմ պատվիրված քրեական գործով նրան մեղադրանք էր առաջադրվել տվյալ` այժմ արդեն ուժը կորցրած հոդվածով: Սա նշանակում է, որ Տիգրան Փոստանջյանը մայիսի 25-ից պետք է գտնվեր ազատության մեջ, ինչը մինչ օրս տեղի չի ունեցել:

«Ժառանգություն» կուսակցությունը գործող իշխանությունից և նրանից հակասահմանադրական կախվածության մեջ գտնվող դատարանից պահանջում է անհապաղ ազատ արձակել 17 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանին: Իսկ համաներումը որպես մարդասիրական քայլ լայնորեն գովազդող իշխանությունից, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազությունից, Ազգային անվտանգության ծառայությունից և դատարաններից պահանջում ենք ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության և միջազգային օրենսդրությունները ոտնահարելուց:

«Ժառանգություն»  կուսակցության  լրատվական  ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter