Ենիգոմշյանը, Սեֆիլյանն ու Խզմալյանը աջակցություն են հայտնում Զարուհի Փոստանջյանին
Ս.թ. մայիսի 11-ից կասկածելի մեղադրանքով ձերբակալված Տիգրան Փոստանջյանը հայտարարել է հացադուլ: Մեզ համար ակնհայտ է, որ նրա բանտարկության իրական պատճառը բացարձակ քաղաքական է, այն է` ճնշում բանեցնել նրա քրոջ` հայտնի իրավապաշտպան եւ ընդդիմադիր գործիչ ու պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա:
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում քաղաքացիական ազատությունների համար պայքար մղող ու բազմաթիվ մարդկանց օգնող Զարուհի Փոստանջյանին` միաժամանակ կոչ անելով նրա եղբորը դադարեցնել հացադուլը` որպես բողոքի ծայրահեղ միջոց, քանի դեռ չեն սպառվել այլ միջոցները:
Հույս ենք հայտնում, որ երկրի քաղաքացիական հասարակությունը հանդես է բերելու իր համերաշխությունը այս հարցում, քանի որ նման քաղաքական հալածանքները չեն դադարելու, մինչեւ որ ժողովուրդը չտապալի իշխող բռնապետությունը:
Ալեք Ենիգոմշյան
Ժիրայր Սեֆիլյան
Տիգրան Խզմալյան
Երեւան, մայիսի 25, 2011
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել