Զարուհի Փոստանջյանը եղբոր հարցով դիմել է պաշտոնյաներին
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր եղբոր` Տիգրան Փոստանջյանի հացադուլի մասին նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիին և «Հայկական կարմիր խաչ» ընկերության ղեկավար Աննա Եղիազարյանին:
Նամակում մասնավորապես ասվում է. «Տեղեկացնում եմ Ձեզ, որ 2011 թվականի մայիսի 11-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել ՀՀ քաղաքացի Տիգրան Փոստանջյանը: Մինչ օրս նա դուրս է մնացել բժշկական պատշաճ վերահսկողությունից: Խնդրում եմ վերոնշյալ տեղեկատվությունը ընդունել ի գիտություն և միջոցներ ձեռնարկել` հացադուլավորին բժշկական պատշաճ վերահսկողությամբ ապահովելու ուղղությամբ»:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել