Փետրվարի 29-ին` արյունալի իրադարձություններից ժամեր առաջ, հայկական հեռուստաընկերություններն անընդմեջ ցուցադրում էին շամպայնի գավաթներով միմյանց շնորհավորող նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին եւ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին:
Հայաստանի մայրաքաղաք Երեւանում ՀՀ նախագահի հայտարարած արտակարգ դրությունն այսօր ավարտվեց: 20 օր արգելված էր հանրահավաքների անցկացումը, փաստացի դադարեցված` ընդդիմադիր լրատվամիջոցների գործունեությունը:
«Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մարտի 1-ի գիշերն Ազատության հրապարակում էր: Նա որոշել էր ֆոտոռեպորտաժ պատրաստել, թե ինչպես են նստացույցի մասնակիցները դիմավորում գարնան առաջին օրը: Սակայն վերջիններիս ցրելու...