Ինչպես նշել է Ռուսաստանի առողջապահական գլխավոր գերատեսչությունը, պատվաստանյութն անցել է որակային բոլոր անհրաժեշտ փորձարկումները՝ Ռոսդրավնադզորի լաբորատորիաներում։ Առաջիկայում սպասվում է, որ շրջաններ կառաքվեն պատվաստանյութի առաջին խմբաքանակները։
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր Առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10,000 ՊՇՌ թեստ՝ COVID-19-ի ախտորոշման համար:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է:
Այդ մասին սեպտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 70, 50 (տղամարդ), 65 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր օգոստոսի 14-ին, երբ մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի թիվը կազմել էր 304 351։
11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44783 դեպք, որոնցից 40089-ն` առողջացած, 897-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսի ռուսական «Спутник V» պատվաստանյութի ստեղծողները, որը մշակվել է Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնում, «The Lancet» գիտական ամսագրում հրապարակել են դրա սկզբնական փորձարկման արդյունքները։
Վերջին մեկ օրվա ընթացքում Չեխիայի Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 798 նոր դեպք, ինչ օրական կտրվածքով ռեկորդային ցուցանիշ է՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր։