ԱՀԿ ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել պատրաստվել նոր համավարակի
Նոր կորոնավիրուսով պայմանավորված համավարակը վերջինը չէ, այդ իսկ պատճառով աշխարհը պետք է պատրաստվի նոր համավարակի։ Այդ մասին սեպտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը։
«Սա վերջին համավարակը չէ։ Պատմությունը մեզ սովորեցնում է, որ հիվանդությունների բռնկումները և համավարակները մեր կյանքի մի մասն են։ Երբ գա մյուս համավարակը, աշխարհը պետք է մեծ հաշվով ավելի լավ պատրաստ լինի, քան այս անգամ»,- նշել է Գեբրեյեսուսը։
Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի համավարակը «շատ բան է սովորեցնում»։ Ըստ նրա՝ առաջին հերթին առողջությունը պերճանքի պարագա չէ, այլ անհրաժեշտություն և մարդկային իրավունք։ Նա նշել է, որ առողջապահության համակարգը հանդիսանում է հանրային, տնտեսական և քաղաքական կայունության հիմնաքարը։ Նա կոչ է արել ներդրումներ կատարել հիվանդությունների հայտնաբերման և արձագանքման գործընթացում։ ԱՀԿ տնօրենը բոլոր երկրներին կոչ է արել իրենց ներդրումն ունենալ նաև հանրային առողջապահության մեջ և հատկապես առաջին բուժօգնության։
Որպես դրական օրինակ, ԱՀԿ ղեկավարը բերել է Թայլանդում առողջապահական համակարգի զարգացումը։ Հիվանդության տարածման կանխարգելման գործընթացում էլ ԱՀԿ ղեկավարն առանձնացրել է Մոնղոլիայի, Մավրիկիոսի, Ուրուգվայի և մի շարք այլ երկրների օրինակները։
Լուսանկարը՝ Denis Balibouse/REUTERS
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել