HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ

Օրական կտրվածքով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ։ Այդ մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է Ջոնս Հոփքինսի համալսարանը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 304 626 նոր դեպք։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր օգոստոսի 14-ին, երբ մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի թիվը կազմել էր 304 351։

Ընդորում, մեկ օրվա ընթացքում գրանցված մահվան դեպքերի թիվը կրճատվել է գրեթե երկու անգամ։ Եթե օգոստոսի 14-ին մահացել է 10 135 մարդ, ապա վերջին 24 ժամվա ընթացքում մահվան դեպքերի թիվը կազմում է 5 637։

Կորոնավիրուսի համավարակից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 27 215 748 դեպք (հոդվածի հրապարակման պահին), 885 936 մարդ մահացել է, իսկ 19 295 487-ը՝ ապաքինվել։ 

Կորոնավիրուսի ցուցանիշներով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն։ Այնտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել 6,2 միլիոն մարդու մոտ։ Մահացել է մոտ 188,5 հազար մարդ։ Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ հիվանդությունը հայտնաբերվել է 4,1 միլիոն մարդու մոտ, մահացել է 126,2 հազարը։

Երրորդ հորիզոնականում Հնդկաստանն է, որտեղ նոր դեպքերի թիվը գերազանցում է 4,1 միլիոնը, մահացել է 70,6 հազար մարդ։ Ընդորում, Հնդկաստանում կտրուկ աճում է նոր դեպքերի թիվը։ Չորրորդ հորիզոնականում էլ Ռուսաստանն է։ Այստեղ կորոնավիրուսի է հայտնաբերվել ավելի քան 1 միլիոն մարդու մոտ, մահացել է մոտ 17 820 պացիենտ։

Լուսանկարը՝ «Anadolu Agency»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter