Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանյան լիճ
COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
«Երևանյան լճի տարածքում պատվիրակությանը դիմավորել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ\պ Սիրարփի Հայկազյանը։ Ներկայացվել են լճի ջրի որակին, ջրամբարի սեյսմակայունությանը և նստվածքների մաքրմանն առնչվող հիմնախնդիրները։
Ներկայացվել է նաև առաջիկայում իրականացվելիք բարեկարգման հայեցակարգը՝ Երևանյան լիճն ու հարակից տարածքն ավելի մաքուր, բարեկարգ և գրավիչ դարձնելու նպատակով։
Քննարկվել են գետերի և ջրավազանների մաքրման ոլորտում Պեկինի փորձն ու Երևանում դրա կիրառման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել