HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չեխիայում գրանցվել է օրական կտրվածքով կորոնավիրուսի ամենաբարձր ցուցանիշը

Վերջին մեկ օրվա ընթացքում Չեխիայի Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 798 նոր դեպք, ինչ օրական կտրվածքով ռեկորդային ցուցանիշ է՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ երկրում օրեցօր ավելանում է նոր դեպքերի թիվը։ Դեռ նախորդ կիրակի՝ օգոստոսի 30-ին նոր դեպքերի թիվը ավելի քան 100 էր, իսկ արդեն սեպտեմբերի 3-ի և 4-ի ցուցանիշները գերազանցել են 600-ը։

Երկրի իշխանություններն արդեն նոր սահմանափակումներ են մտցրել Պրահայում։ Այսուհետ խանութներում և առևտրի կենտրոններում քաղաքացիները պարտադիր կկրեն դիմակներ։ Սրճարանները, ռեստորանները և գիշերային ակումբները փակ կլինեն կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը։ 

Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր Չեխիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է մոտ 27 200-ի, մահացել է 429 մարդ։

Լուսանկարը՝ AP Photo/Michel Spingler

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter