Հանդիպման ընթացքում ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ եթե պարզվի, որ չինական բիզնեսն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, ապա Չինաստանին «լուրջ հետեւանքներ» են սպառնում:
ԵՄ-ում իրավիճակն ապակայունացնելու նպատակով Ռուսաստանը եվրոպական երկաթուղիների աշխատանքին միջամտելու «հազարավոր փորձեր է ձեռնարկել»։ Այդ մասին Financial Times-ին հայտարարել է Չեխիայի տրանսպորտի նախարար Մարտին Կուպկան:
Ռուսական զորքերը ապրիլի 6-ի գիշերը հարվածել են Ուկրաինայի Խարկով քաղաքին, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ։ Այդ մասին հայտարարել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ռուս լրագրող, RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դարձել է Ուկրաինայում հարուցված նոր քրեական գործով գործող անձ:
Ռուսական զորքերը մարտի 27-ի ցերեկը հարվածել են Խարկովի բնակելի շրջաններից մեկին։ Այդ մասին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում, երկրորդ անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մսագործ» է անվանել:
Ռուսական զորքերը մարտի 25-ին անօդաչուներով կրկին հարձակվել են Օդեսայի վրա։ Այդ մասին հայտնում է Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հերքել է 2022 և 2023 թվականներին գերատեսչության կողմից Ուկրաինային ականանետային արկերի մատակարարման մասին լուրերը։
Եվրամիությունը ևս 5 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Համապատասխան որոշումը ԵՄ արտաքին գործերի խորհուրդն ընդունել է մարտի 18-ին։