HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ կազմավորման 77-ամյակի կապակցությամբ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհավորել է Չինաստանի բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ մաղթելով հարատև խաղաղություն, բարգավաճում և բարօրություն։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացումը, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնումը, ինչպես նաև Չինաստանի աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»:

Փոխվարչապետը առանձնահատուկ կարևորել է վերջերս կնքված ուղևորների և բեռների փոխադրման մասին միջպետական համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում տրանսպորտային, լոգիստիկ և առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար։
Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների և կառավարությունների համատեղ աշխատանքի շնորհիվ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter