Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում՝ Նյու Յորքում
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
«Վարչապետ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, համատեղ ծրագրեր են իրականցվում տարբեր ոլորտներում:
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ primeminister.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել