HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենի հետ։ Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ սերտ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։

Պատգամավորները մտահոգություն են հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական որոշ գործընթացների առնչությամբ։

Զրուցակիցները կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter