Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԺԿ գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի գլխավորած պատվիրակությանը
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եվրոպական ձգտումների և Եվրոպական միության հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա հինգ տարիների բարեփոխումների օրակարգին, դրա առաջնահերթություններին և նախատեսվող ուղղություններով համագործակցության հնարավորություններին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել