8-րդ հարկ․ շինարարության զոհերը
Ամեն տարի Հայաստանի շինհրապարակներում ավելի քան երկու տասնյակ մարդ է մահանում։ Պատճառն անվտանգության կանոններին չհետևելն է։ 2023 թ.-ից մինչև այս տարվա հունիս ամիսը շինարարության ժամանակ մահացել է 80 մարդ։ Բացի այդ, ամեն տարի մարմնական վնասվածք ստանալու հարյուրավոր դեպքեր են գրանցվում։ «8-րդ հարկ» փոդքասթի այս թողարկումը շինարարության ժամանակ մահվան, մարմնական վնասվածք ստանալու դեպքերի, դրանց պատճառների և պատասխանատուների մասին է։ «Հետքի» լրագրող Արմեն Ղազարյանն ամփոփել է վերջին տարիներին գրանցված դեպքերը, խոսել պատասխանատվության թույլ միջոցներից, քրեական վարույթների դանդաղ ընթացքից և մեղմ դատավճիռներից։
- Շինհրապարակներում պատահարների թիվը աճում է․ վերջին 3,5 տարում 80 մարդ է մահացել
- Չկա օրենք՝ չկա պատիժ. ո՞վ է շինհրապարակներում պատահարների պատասխանատուն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել