Փետրվարի 14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։