HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործում և իրացնում է թմրամիջոց։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են 51-ամյա տղամարդու տուն, որտեղ ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և կաթուցիչ։ Նշված տանն են եղել նաև նույն գյուղի բնակիչ՝ 39-ամյա և 54-ամյա երկու տղամարդ։

Երեքն էլ ձերբակալվել և տեղափոխվել են մարզային վարչություն։ 39-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 5,41 գրամ մարիխուանա և կաթուցիչ, իսկ 54-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ 269 գրամ մարիխուանա և 3 կաթուցիչ, որոնցից երկուսը՝ թմրամիջոցի զանգվածով։ Պարզվել է, որ թմրամիջոցը նրանց իրացրել էր 51-ամյա տղամարդը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 54-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել են կանեփ տեսակի բույսեր, իսկ նկուղում՝ 604,18 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ 

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալված 51-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է  մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 3,66 գրամ զանգված։ Նա կալանավորվել է։ Կատարվում է նախաքննություն»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter