HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Արարատի մարզի դատախազության դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթին զուգահեռ, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ին պատկանող՝ 5.38 հա մակերեսով հողամասերի օտարման իրավաչափությունը։ Այս մասին հաղորդում է Դատախազության լրատվական ծառայությունը։

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարբեր ժամանակահատվածներում Արարատի մարզի տարբեր համայնքների ղեկավարներ, իրենց ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, այն է՝ առանց համայնքի ավագանու համաձայնության, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 5.38 հա ընդհանուր մակերեսով հողամասերը, ձևական աճուրդների եղանակով օտարել են Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ին։

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. նախաձեռնվել է քրեական վարույթ:

Միաժամանակ, 2026 թվականի սեպտեմբերի 24-ին Դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արտաշատ համայնքի և Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ի՝ վերոնշյալ հողատարածքների աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել վերոնշյալ հողատարածքները»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter