HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներին

Պարեկներին կաշառք առաջարկելու դեպք է արձանագրվել նոյեմբերի 1-ին։ Ժամը 23․50-ի սահմաններում պարեկային ծառայողները անկանոն վարելու համար Չարենցավան-Ալափարս ճանապարհին կանգնեցրել են «Դոջ» մակնիշի մեքենա։ Իրավախախտումը չարձանագրելու նպատակով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք է առաջարկել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև հոկտեմբերի 28-ին։ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ժամը 22․35-ի սահմաններում ստուգման նպատակով կանգնեցրել էին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա։ Պարզվել էր, որ վարորդը ոչ սթափ էր։

Վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով Երևան քաղաքի բնակիչ 65-ամյա վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք էր առաջարկել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել էր Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter