HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ինչպես օրենսդիր և գործադիր իշխանության,  այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիստի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և ներառական միջավայրի ձևավորմանն ուղղված մի շարք հարցեր: Այս համատեքստում կարևորվել է միջազգային չափորոշիչներին համապատասխանեցված քաղաքաշինական նոր նորմերի ներդրումը, որը հնարավորություն է տալիս առկա շենքերն ու շինությունները, ինչպես նաև դրանց հարակից տարածքները համապատասխանեցնել մատչելիության պահանջներին՝ միաժամանակ ապահովելով նոր կառուցվող օբյեկտների նախագծման և կառուցման ընթացքում հասանելիության բարձր չափանիշների կիրառումը։

Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նաև իրավական և գործնական դաշտում առկա խնդիրներին, որոնք առնչվում են հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժին, անկախ կյանքին և իրավունքների լիարժեք իրացմանը:

Քննարկման արդյունքներով փոխվարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ բարձրացված խնդիրներին համակարգային լուծումներ գտնելու, առկա մարտահրավերները հասցեագրելու և դրանց հաղթահարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու նպատակով»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter