HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ․ Գյումրու գրասենյակի բացմանը մասնակցել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը

Նոյեմբերի 2-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության Գյումրու նոր գրասենյակի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էր նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն, կտրելով խորհրդանշական ժապավենը, ազդարարել են գրասենյակի բացումը։

Ռեջիս Բուշյեն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմանները, ինչպես նաև տվյալների անվտանգությունն ապահովող լուծումները։

Ներկաները շրջել են գրասենյակում, ծանոթացել կենսաչափական տվյալների հավաքագրման և փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերին, զրուցել աշխատակիցների հետ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Նորաբաց գրասենյակն արդեն ընդունել է առաջին այցելուներին։

Նոյեմբերի 2-ին հանրապետության մարզերում գործարկվել է «ՀայՓասի» ընդհանուր առմամբ 12 գրասենյակ՝ նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ծառայություններն ավելի հասանելի դարձնելով քաղաքացիների համար։

Նոր սպասարկման մշակույթի հիմքում տվյալների ճշգրտությունն ու պաշտպանվածությունն են, հստակ և պարզեցված ընթացակարգերը, ինչպես նաև քաղաքացու հարմարավետությունը՝ որպես առաջնահերթություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter