HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առգրավվել է կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա

Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ քրեական ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված։

«Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներկրվել առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են թաքստոցներում՝ հետագայում իրացնելու նպատակով։ Ավան և Նոր Նորքի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանները՝ համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների և Երևան քաղաքի պարեկների հետ, մայրաքաղաքում երեք տարբեր թաքստոցներում հայտնաբերել են 503 գրամ հերոին, 3,3 կիլոգրամ մեթամֆետամին (կրիստալ) և մարիխուանա։

Հոկտեմբերի 28-ին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխվել Երևան քաղաքի երեք բնակիչ։ Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter