HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսումն ավարտելուց հետո 3 տարի ՀՀ-ում աշխատելը՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու պայման

Կրթության և գիտության ոլորտում բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու գործընթացի կատարելագործմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետով նոր տարկետման համակարգ է սահմանվել՝ ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Կառավարության սահմանած ոլորտում ՀՀ-ում աշխատելու համար: Նշված հիմքով տարկետում ստանալը և առնվազն երեք տարի ՀՀ-ում աշխատելու համար սահմանված պայմանը կատարելը հիմք է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար: Առաջարկվող կարգավորման նպատակն է, որպեսզի քաղաքացին աշխատելու համար տարկետման ժամանակահատվածում զինվորական ծառայությունից ազատվելու այլ հիմք չստեղծի՝ և աշխատելու պայմանը չկատարած ազատվի զինվորական ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter